ԻԻՀ մեծարգո առաջնորդ.Ջիհադը վճռական ու հրատապ պարտականություն է
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը,Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության մի խումբ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ջիհադը վճռական ու հրատապ պարտականություն է»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին լուսահոգի Իմամ Խոմեյնու հետ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի պատմական ուխտակցության օրը,բանակի օդուժի մի խումբ հրամանատարներ ու պաշտոնյաներ հանդիպել են իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ:Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Այաթոլլահ Խամենեին այդ ուխտակցությունն ու հավատարմությունը շրջադարձային կետ է համարել, ասելով.«Այսօր իսլամական համակարգի սխրալի քայլերը, իրողությունները, ձեռքբերումներն ու առաջընթացները խեղաթյուրելու թշնամու գրոհին դիմակայելը պահանջում է համակցված գրոհ և պաշտպանական շարժում՝ ջիհադի առանցքայնությամբ»:

Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այդ շարժումն իրականում ուխտակցություն էր այն սրբազան իդեալներին ու ջիհադին,որի հզոր հրամանատարը լուսահոգի Իմամն էր, ուրեմն շարունակվում է այն շարժումը և բոլոր նրանք,ովքեր գտնվում են այդ իդեալների ճանապարհին, մասնակից են այդ շարժմանը:
Նշելով,որ այդ չափազանց արդյունավետ շարժման կարևորագույն հատկանիշներից մեկը ռազմաօդային ուժերի և սպաների կողմից «պահի պահանջը ճանաչելն» ու այդ քայլը խելամտորեն կատարելն էր, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Այս շարժումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի և Փահլավի տխրահռչակ ռեժիմի հաշվարկները սխալ են եղել, և որ նրանք հարված են ստացել մի տեղից, որ անգամ չէին կարող պատկերացնել»։
Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Եթե իսլամի ու արդարության ճակատի ուժերը ցանկացած ջիհադական ճակատում , ներառյալ ռազմական, գիտական, հետազոտական և այլ ոլորտներում ունենան ակտիվ, արդյունավետ և հուսադրող ներկայություն և չվախենան դիմացի կողմի առերեւույթ փառքից,անշուշտ թշնամու հաշվարկները սխալ դուրս կգան, քանզի սա աստվածային անխախտ խոստում է»։
Մեծարգո առաջնորդը նշել է. «Այսօր ամերիկացիների հաշվարկները սխալ են դուրս եկել և հարված են ստանում մի տեղից,որ նույնիսկ չէին կարող պատկերացնել: Փաստորեն նրանք հարված են ստանում հենց իրենց նախագահների կողմից, այսինքն ԱՄՆ-ի նախկին և գործող նախագահներն իրենց քայլերով ձեռք-ձեռքի են տվել ԱՄՆ-ի մնացած պատիվը տանելու համար»:

Նշելով ,որ արևմտյան տերությունների բռնապետություններից մեկը մեդիա դիկտատուրան է, չնայած խոսքի ազատության վերաբերյալ նրանց ամպագոռգոռ հայտարարություններին և անդրադառնալով վիրտուալ միջավայրում նահատակ Սոլեյմանիի անվան և լուսանկարի հեռացմանը , Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նրանք ցանկացած բառ կամ լուսանկար ,որ դեմ լինի Արևմուտքի քաղաքականություններին, կարգելեն դրա հրապարակումը վիրտուալ միջավայրում և հենց նույն վիրտուալ միջավայրն առավելագույնս օգտագործում են իսլամի և Իսլամական Հանրապետության իմիջը խեղաթյուրելու համար»:

«Չնայած չարակամների կամքին,երկրի օրեցօր աճող առաջընթացը,Իրանի ժողովրդին ավետում է ավելի լավ վաղվա մասին»,ասել է մեծարգո առաջնորդը հավելելով.«Ինչպես որ Իսլամական Հանրապետությունն այս 43 տարիների ընթացքում ամենայն հզորությամբ առաջ է ընթացել և ամեն օր ավելի ու ավելի է ամրացել , այս շարժումն Աստծո կամքով ավելի լավ քան երեկ կշարունակի իր երթը և թշնամին դարձյալ կձախողի»: