Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i163818-Չինաստանը_հայտարարել_է_որ_ԱՄՆ_ն_պետք_է_չեղարկի_հակաիրանական_բոլոր_պատժամիջոցները
Նշելով, որ ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի համար մեղավոր է ԱՄՆ-ն, Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է փոխի «առավելագույն ճնշման» սխալ քաղաքականությունը և չեղարկի Իրանի նկատմամբ սահմանած ապօրինի պատժամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2022 07:53 Asia/Tehran
  • Չինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն  պետք է չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները

Նշելով, որ ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի համար մեղավոր է ԱՄՆ-ն, Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է փոխի «առավելագույն ճնշման» սխալ քաղաքականությունը և չեղարկի Իրանի նկատմամբ սահմանած ապօրինի պատժամիջոցները։

Երեքշաբթի օրը կայացած  մամուլի ասուլիսում, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ  խոսնակ Չժաո Լիջյանը՝ պատասխանելով Վիեննայի բանակցությունների  ութերորդ փուլի վերսկսման մասին հարցին:
Նա նշել է. «ՀԳՀԾ-ին հավատարմությունը վերականգնելու ուղղությամբ բանակցությունները թևակոխել են կարևոր փուլ: Չինաստանն ընդգծում է, որ համաձայնության բոլոր կողմերը պետք է դրսևորեն  բարի կամք ու ճկունություն և շարժվեն հնարավորինս շուտ համաձայնության հասնելու ուղղությամբ:
Չժաո Լիջյանը հավելել է. «Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ բանակցությունների համար արհեստական ժամկետներ սահմանելը կառուցողական չէ: Բանակցությունների կողմերը պետք է համբերություն դրսևորեն,  տարաձայնությունները լուծեն  պատշաճ կերպով   և բարենպաստ պայմաններ ստեղծեն բանակցությունների համար»։