Իրանում ավարտվել է «Ֆաջր» 40-րդ կինոփառատոնը
Ուրբաթ օրը Թեհրանի Միլադ աշտարակի կոնֆերանս կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Ֆաջր» 40-րդ կինոփառատոնի փակման արարողությունը։
Փառատոնի ժյուրիի որոշմամբ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել և բյուրեղապակյա Սիմորղ մրցանակի արժանացել Սադաֆ Էսփահբադին՝ «Ալֆազար» ֆիլմում դերակատարման համար։
Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Նադեր Սոլեյմանին՝ «Հակա» ֆիլմում դերակատարման համար։
«Լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացվել է Թանազ Թաբաթաբաին՝ «Լաց» ֆիլմում դերակատարման համար։
«Լավագույն դերասան» անվանակարգում բյուրեղյա Սիմորղ է ստացել Ամին Հայային՝ «Վերջին ձյունը» ֆիլմի համար։
Ռեզա Միրկարիմին արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ «Գիշերային պահակ» ֆիլմի համար։
«Ֆաջր» 40-րդ կինոփառատոնի լավագույն ֆիլմի համար բյուրեղյա Սիմորղ մրցանակը շնորհվել է Հադի Հեջազիֆարի «Մեհդիի վիճակը» ֆիլմին։