Համաշխարհային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են իսլամական հեղափոխության հաղթանակի տոնակատարությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i164070-Համաշխարհային_լրատվամիջոցները_լայնորեն_լուսաբանել_են_իսլամական_հեղափոխության_հաղթանակի_տոնակատարությունները
Աշխարհի տարբեր երկրների անգլալեզու ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի արարողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2022 05:15 Asia/Tehran

Աշխարհի տարբեր երկրների անգլալեզու ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի արարողությունները:

Փետրվարի 11-ին Իրանում նշվեց իսլամական հեղափոխության 43-րդ տարեդարձը: 
Associated Press-ը գրել է. «Կորոնավիրուսային համավարակի պատճառով, երկրորդ անընդմեջ տարին, Իրանում տեղի է ունեցել ավտոմոտոշքերթ՝ նվիրված 1979թ. իսլամական հեղափոխության հաղթանակին»: 
Թերթը գրել է. «Երթի մասնակիցները կրում էին Իրանի դրոշը և վանկարկում «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին», տոնելով Արևմուտքի աջակցությունը վայելած շահի անկումը և իսլամական առաջնորդի իշխանության գալը»:
«Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է. «Թեհրանի Ազատության հրապարակ տանող բոլոր ճանապարհները լցված են մեքենաներով ու մոտոցիկլերով, իսկ փողոցներում հնչում են հեղափոխական երգեր ու կոչեր»։
Գործակալությունը հավելել է, որ նմանատիպ երթեր անցկացվել են Իրանի բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում, Համադանում, Թավրիզում, Մաշհադում և Ղոմում։
AFP-ը գրել է. «Չնայած ցրտին, մարդիկ ավտոմեքենաներով ու մոտոցիկլերով հեսել են Ազատության հրապարակ»:
Reuters-ն անդրադարձել է ԻԻՀ  նախագահի ելույթին և մեջբերել նրա խոսքերը.«Մեր հույսն Իրանի արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում է, և կառավարությունը երբեք հույսը չի դնում Վիեննայի և Նյու Յորքի վրա»: