Իրանում մեկնարկել է «Ֆաջր» երաժշտական   37-րդ փառատոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i164116-Իրանում_մեկնարկել_է_Ֆաջր_երաժշտական_37_րդ_փառատոնը
Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, մեկնարկել է «Ֆաջր» երաժշտական   37-րդ փառատոնը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 12, 2022 13:54 Asia/Tehran

Թեհրանի «Վահդաթ» դահլիճում, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, մեկնարկել է «Ֆաջր» երաժշտական   37-րդ փառատոնը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ուրբաթ երեկոյան Արաշ Ամինի ղեկավարած  սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, մեկնարկել է «Ֆաջր» երաժշտական   37-րդ փառատոնը:

Ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Հոմայուն Ռահիմյանի  «Հաղթանակ» հիշարժան ստեղծագործությունը, որը համահունչ էր փառատոնի մթնոլորտին:

 

Նվագախմբի առանձնահատուկ հատվածն Արման Մեհրաբանի «Զինվոր» պոեմ-սիմֆոնիա ալբոմի կատարումն էր, որը  նվիրված էր ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին: Այս միջոցառման ժամանակ Ամիր Հոսեյն Սամիին հանդես է եկել իր ալբոմի երգերի կատարմամբ: