Սուրբ Ստեփանոսն Իրանի երկրորդ ամենակարևոր հայկական եկեղեցին է
Այն կրում է Հիսուս Քրիստոսի առաջին հավատացյալներից մեկի անունը: Իրանում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ: Հետազոտողները ենթադրում են, որ եկեղեցին կառուցվել է 7-9-րդ դարերում:
Այս եկեղեցին համարվում է իրանահայերի կարևորագույն եկեղեցիներից մեկը: Այն գտնվում է Իրանի հյուսիս-արևմտյան սահմանի մոտ, Արաքս գետի աջ ափին բարձրացող լեռան լանջին: Եկեղեցին կրում է Սուրբ Ստեփանոսի անունը, ով առաջինն էր, որ նահատակվեց հանուն քրիստոնության:
Ստեփանոսը սուրբ է տարբեր կրոնների ու դավանանքների համար, այդ պատճառով, աշխարհում կան նույն անունով բազմաթիվ եկեղեցիներ:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին բաղկացած է երեք հիմնական մասից: Առաջին մասը աղոթասրահն է, որը գտնվում է շենքի վեհագույն գմբեթի տակ, այս հատվածում են գտնվում նաև եկեղեցու խորանը և պաշտամունքի վայրը։
Այս հատվածի պատերը զարդարված են սրբերի ու հրեշտակների որմնանկարներով:


