Տեղի է ունեցել ԻԻՀ ՊՆ առաջադեմ ԱԹՍ-ների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i164150-Տեղի_է_ունեցել_ԻԻՀ_ՊՆ_առաջադեմ_ԱԹՍ_ների_շնորհանդեսը
Իրանի Պնախարարի, Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գլխավոր տնօրենի և ԶՈՒ մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ, տեղի է ունեցել Իրանի ՊՆ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ԱԹՍ-ների շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 05:07 Asia/Tehran

Իրանի Պնախարարի, Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գլխավոր տնօրենի և ԶՈՒ մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ, տեղի է ունեցել Իրանի ՊՆ ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ԱԹՍ-ների շնորհանդեսը:

Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ձեռքբերումների ցուցահանդես կատարած այցի շրջանակում, Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին ասել է. «Անկասկած, ԱԹՍ-ների արդյունաբերությունն Իսլամական Հանրապետության հեղինակության և պաշտպանական ուժի բարձրացման կարևոր գործոններից է»։  
Նշելով, որ Իրանում ԱԹՍ-ների կառուցման հիմքը դրվել է չորս տասնամյակ առաջ, Աշթիանին հավելել է. «Իսլամական հեղափոխության 43-րդ տարեդարձին ընդառաջ, այս արդյունաբերության զարգացումն ու  այդ ոլորտում գրանցված ձեռքբերումները հասել են բարձր մակարդակի»:
Նշելով, որ ԱԹՍ-ներն Իրանի սահմաններից դուրս երկրի մարտունակության կարևոր գործոններից են, նախարարը հավելել է. «Այս ոլորտում ամենաբարձր կետին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա  անցնելու: Իսկ դրա համար մենք պետք է աշխատենք ավելի մեծ եռանդով ու ավելի շատ ջանք գործադրենք»:
Խոսելով տարածաշրւջանային ու համաշխարհային հակամարտությունների մասին, Ռեզա Աշթիանին նշել է. «ԱԹՍ-ների դերն այսօր անփոխարինելի է պատերազմի դաշտում,  հետախուզական և օպերատիվ առաքելություններում, հսկողության, օպտիկական  ազդանշանների ճանաչման, մարտական գործողությունների, անտառային տնտեսության և այլ ոլորտներում: Եվ այս ռազմավարական արտադրանքը, գործնական նշանակություն ունի ցամաքում, օդում և ծովում»: