ԻԻՀ Նախագահ. Սադդամի հանցագործությունները պետք է ներկայացվեն Իրանի սահմաններից դուրս
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. «Սադդամի հանցագործությունները պետք է ներկայացվեն Իրանի սահմաններից դուրս»։
Շաբաթ օրը, 1986 թվականին Իրաքի Բաասական ռեժիմի կողմից Իրանի Իլամ նահանգում «Չավար» ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծության զոհերի և վիրավորների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ դիմադրության դասը և նահատակների հիշատակը մոռացվի»:
Ռայիսին հավելե; է. «Իլամի անպաշտպան երիտասարդների ու մարզիկների նկատմամբ Սադդամի և նրա համախոհների հանցագործությունները պետք է ներկայացվեն Իրանի սահմաններից դուրս»։
1986 թվականի փետրվարի 14-ին Սադդամի զորքերը հարձակվեցին Իրանի Իլամ նահանգի Չավարում գտնվող ֆուտբոլայն դաշտի վրա: Սա մի հանցագործություն է, որի ամսին 35 տարի անց դեռ շատերը չգիտեն:
Այդ օրը ֆուտբոլային հանդիպում էր անցկացվում Չավարի երկու ընտրյալների և Իլամ նահանգի երիտասարդների միջև: Երկրորդ խաղակեսից տասը րոպե անց, իրաքյան ինքնաթիռները ռմբակոծեցին ֆուտբոլի դաշտը։
Հարձակման հետևանքով նահատակվեցին 10 խաղացողներ, երեք երեխա, մեկ մրցավար և մեկ հանդիսատես, ևս 6 հոգի դարձավ հաշմանդամ: