Խաթիբզադե. Իրանը Վիեննայում ընթացող բանակցություններում սպասում է արևմտյան կողմի պատասխանին
https://parstoday.ir/hy/news/iran-i164280-Խաթիբզադե._Իրանը_Վիեննայում_ընթացող_բանակցություններում_սպասում_է_արևմտյան_կողմի_պատասխանին
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Վիեննայում ընթացող բանակցություններում չկա փակուղի և Իրանն սպասում է արևմտյան կողմի պատասխանին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 14, 2022 16:25 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանը Վիեննայում ընթացող բանակցություններում սպասում է արևմտյան կողմի պատասխանին

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Վիեննայում ընթացող բանակցություններում չկա փակուղի և Իրանն սպասում է արևմտյան կողմի պատասխանին»:

Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է, որ մնացած հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են, և  որքան Միացյալ Նահանգներն ու  եվրոպական երեք երկրները մեծ կամք  դրսևորեն, համաձայնության կայացումն ավելի կմոտենա:

Հարցին, թե Իրանն ինչ երաշխիքներ է պահանջում, Խաթիբզադեն պատասխանել է.«ԱՄՆ-ն վստահելի չէ և պետք է օբյեկտիվ երաշխիքներ տա, որ այլևս չի ծաղրի միջազգային իրավունքը և միջազգային համակարգը»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով Իրանի և Իրաքի դատական ոլորտի ներկայացուցիչների բանակցությունների մասին, Խաթիբզադեն ասել է.«Իրանի ԱԳ նախարարն ամենայն լրջությամբ հետևում է այս հարցին և այս  կապակցությամբ իրաքցի պաշտոնատարների հետ բանակցությունները շարունակվում են»:

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ մտահոգված է Եմենի «Անսար Ալլահ» շարժման սպառնալիքների և  վերջինիս կողմից իրանական զենքերով հրաձակումներ իրականացվելու կապակցությամբ: Խաթիբզադեն այդ մասին ասել է.«Իրանին մտահոգում  է  փաստը, որ  անմեղ մարդիկ կորցրել են իրենց կյանքը Եմենի ժողովրդի դեմ 7-ամյա ավերիչ պատերազմի ընթացքում»: