Խաթիբզադե. Իրանը Վիեննայում ընթացող բանակցություններում սպասում է արևմտյան կողմի պատասխանին
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Վիեննայում ընթացող բանակցություններում չկա փակուղի և Իրանն սպասում է արևմտյան կողմի պատասխանին»:
Սաիդ Խաթիբզադեն, երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է, որ մնացած հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են, և որքան Միացյալ Նահանգներն ու եվրոպական երեք երկրները մեծ կամք դրսևորեն, համաձայնության կայացումն ավելի կմոտենա:
Հարցին, թե Իրանն ինչ երաշխիքներ է պահանջում, Խաթիբզադեն պատասխանել է.«ԱՄՆ-ն վստահելի չէ և պետք է օբյեկտիվ երաշխիքներ տա, որ այլևս չի ծաղրի միջազգային իրավունքը և միջազգային համակարգը»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով Իրանի և Իրաքի դատական ոլորտի ներկայացուցիչների բանակցությունների մասին, Խաթիբզադեն ասել է.«Իրանի ԱԳ նախարարն ամենայն լրջությամբ հետևում է այս հարցին և այս կապակցությամբ իրաքցի պաշտոնատարների հետ բանակցությունները շարունակվում են»:
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ մտահոգված է Եմենի «Անսար Ալլահ» շարժման սպառնալիքների և վերջինիս կողմից իրանական զենքերով հրաձակումներ իրականացվելու կապակցությամբ: Խաթիբզադեն այդ մասին ասել է.«Իրանին մտահոգում է փաստը, որ անմեղ մարդիկ կորցրել են իրենց կյանքը Եմենի ժողովրդի դեմ 7-ամյա ավերիչ պատերազմի ընթացքում»: