Իրանի ԱԳՆ.Կարճաժամկետում լավ համաձայնության հասնելու հեռանկար կա
(last modified Mon, 14 Feb 2022 13:08:08 GMT )
Փետրվար 14, 2022 16:38 Asia/Tehran

Իրանի արտգործնախարարն ասել է.«Եթե ամերիկյան կողմը և երեք եվրոպական երկրներն ամենայն լրջությամբ վերադառնան ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը, ապա կարճաժամկետ հեռանկարում հնարավոր կլինի հասնել լավ համաձայնության»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է լավ համաձայնության հասնել»,- երեքշաբթի օրը Թեհրանում Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովենիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ արևմտյան կողմերը պետք է բովանդակության և ժամանակի հետ խաղ անելու փոխարեն իրենց իրական կամքը դրսևորեն ՀԳՀԾ վերադառնալու և  իրենց պարտավորությունները կատարելու համար:

Հայտարարելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է իր ներկայությունն ու ջանքերը ուժեղ բանակցային տրամաբանությամբ, Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանի նպատակը այն պատժամիջոցների ամբողջական վերացումն է, որն ամրագրված է ՀԳՀԾ պայմանագրում և միջազգային հանրությունը 2015 թվականին պաշտպանել է այն»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության​​ ղեկավարը հավելել է. «Ամերիկացիները խոսում են համաձայնության հասնելու բարի կամքի մասին, սակայն մինչ այժմ չկա որևէ շոշափելի իրադարձություն, որը վկայի ամերիկացիների բարի կամքի մասին»։