Իրանն ու Կատարը պայմանավորվել են կանոնավոր նավագնացության գծեր ստեղծելու մասին
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է Իրանի և Կատարի նավահանգիստների միջև կանոնավոր նավագնացության գծերի գործարկման և Իրանի երկնքով Կատարի առևտրային ավիաընկերությունների ավելի շատ օգտագործման պայմանավորվածության մասին:
Շաբաթ օրը, Կատար կատարած իր այցից առաջ Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին ասել է. «Հաշվի առնելով երկու երկրների քաղաքական իշխանությունների հաստատակամությանը հարաբերությունները բարելավելու հարցում, մենք փորձում ենք երկու կողմերի տնտեսական դերակատարների միջև համագործակցության հնարավորություններ ստեղծել»։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաեւ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցին Կատար, որը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հավելելով. «Հուսով ենք, որ Կատարում Իրանի նախագահի ներկայությամբ մենք լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք տարանցման և տրանսպորտային համագործակցության ոլորտում»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio