Գեներալ մայոր Բաղերի. Իրանի հարավարևելյան սահմաններն ապահով վիճակում են
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է. «Երկրի հարավարևելյան սահմանները ապահով վիճակում են»։
Ըստ Iran Press News -ի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Մոհամմադ Բաղերին, կիրակի օրը Սիստան և Բելուջեստան նահանգի այցելության ժամանակ ասել է. «Հարավարևելյան սահմանների անվտանգության վիճակն ավելի լավ է, քան նախորդ տարիներին, իսկ անվտանգության մակարդակն օրեցօր բարելավվում է, և այս առումով լուրջ խնդիրներ չկան»։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավելել է.«Իրանի եւ Պակիստանի ընդհանուր սահմանը խաղաղության եւ բարեկամության սահմանն է, եւ այս հատվածում առևտրատնտեսկան երթեւեկություն կա»։
Գեներալ Բաղերին Իրանի և Աֆղանստանի սահմանների մասին, չնայած Աֆղանստանում առկա խնդիրներին, ասաց. «Ընդհանուր սահմանները լավ անվտանգություն ունեն, և եթե կան մանր խնդիրներ, երկու երկրների սահմանապահները կլուծեն դրանք»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio