Ռայիսի. Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունները նոր թափով կշարունակվեն
Նշելով, որ իմպերիալիզմի ու հեգեմոնիայի դեմ պայքարը վստահաբար հաջողության է հասնելու, ԻԻՀ նախագահը հավելել է. «Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունները նոր թափով կշարունակվեն՝ համագործակցության նոր հորիզոնների հասնելու համար»:
Երկուշաբթի երեկոյան, Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիա Գոնսալեսի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Այդ պայքարի լավագույն օրինակներից է Վենեսուելան, որը չնայած ճնշումներին, ժողովրդի աջակցության, դիմադրության ու ճիշտ ծրագրումների շնորհիվ, հաղթահարեց պատժամիջոցները և այսօր այդ երկրում իրավիճակը բարելավվում է»:
Նշելով, որ Իրանը նախատեսում է տարբեր ոլորտներում ընդլայնել Վենեսուելայի հետ համագործակությունը, նախագահ Ռայիսին հավելել է. «Պատրաստ ենք աջակցել Վենեսուելայում իրավիճակն ի շահ ժողովրդի փոխելու գործին»:
Ֆելիքս Պլասենսիա Գոնսալեսը նշել է, որ Վենեսուելան ամուր կանգնած է իմպերիալիզմի դեմ պայքրաի ճանապարհին, հավելելով. «ԱՄՆ-ն ցանկանում է, որ բոլոր երկրները ենթարկվեն իր ցանկություններին: Սակայն Վենեսուելայի ժողովուրդը կանգնած է ԱՄՆ-ի դեմ ու թույլ չի տա Վաշինգտոնին խոչընդոտել Լատինական Ամերիկայի ազգերի ազատագրական պայքարում Վենեսուելայի առաջնորդությանը»: