Փետրվար 22, 2022 18:32 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը Ալժիրի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Հաշվի առնելով երկու երկրի ղեկավարների վճռակամությունը, Թեհրան-Ալժիր հարաբերությունները կարող են առավել քան երբևէ ընդլայնվել՝   երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում»:

Կատարում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում,  Ալժիրի   նախագահ Աբդոլմաջիդ Տաբբունի հետ հանդիպման ժամանակ, բարձր գնահատելով Ալժիրի ժողովրդի հեղափոխական  ոգին և դիմադրությունը, գաղութարարների մաքսիմալիստական պահանջների դիմաց, ԻԻՀ նախագահն ասել է.«Այսօր ամենուր որտեղ անապահովություն է տիրում, կարելի է  տեսնել օտարերկրյա, հատկապես ամերիկացիների միջամտության հետքեր, ուստի տարածաշրջանում առկա խնդիրների ու անապահովության հիմնարար լուծումն ԱՄՆ-ի և օտարերկրացիների ձեռքը տարածաշրջանից կարճելն է»: 

Բարձր  գնահատելով Ալժիրի արդար  դիրքորոշումն ընդդեմ Սիոնիստական ​​ռեժիմի և այլ ոլորտների, Ռայիսին հստակեցրել է. «Ալժիրը դեմ է, որպես դիտորդ անդամ Սիոնիստական ​​ռեժիմի անդամակցությանը Աֆրիկյան միության,ինչը  արժեքավոր քայլ է ի պաշտպանություն Պաղեստինի բռնահարված ժողովրդի իրավունքների և Ղոդսի ազատագրման գաղափարի»: 

Անդրադառնալով Պաղեստինի բռնահարված ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում իր երկրի արդար դիրքորոշմանը և Ալժիրի անհամաձայնությանը որպես դիտորդ անդամ  Սիոնիստական ռեժիմի անդամակցության շարունակմանը, որը հանգեցրել է այդ ռեժիմի անդամակցության կասեցմանը,Ալժիրի նախագահ Աբդոլմաջիդ Տաբբուն ասել է.«Չնայած Ալժիրը մեծ գին է վճարել հանուն արդարատենչության, սակայն նույն ոգով ու հզորությամբ կշարունակի իր այս ուղին»:

 

 

Պիտակ