Նոյեմբեր 03, 2023 11:18 Asia/Tehran

Ալժիրի խորհրդարանը ձայների 100 տոկոսով պաշտոնապես թույլ է տվել նախագահին պատերազմ հայտարարել Սիոնիստական ռեժիմի դեմ։

Քվեարկությունն ուղեկցվել է  կարգախոսներով՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի և դիմադրության խմբերի։

Որոշ հաղորդումների համաձայն՝ Իրաքի Դիմադրության ուժերը նույնպես միացել են Սիոնսիտական ռեժիմի դեմ պատերազմին: Իրաքի իսլամական Դիմադրությունը հայտարարել է, որ թիրախավորել է Մեռյալ ծովի ափին գտնվող Սիոնիստական ռեժիմի կարևոր թիրախը։

Մյուս կողմից, ԱՄՆ Ներկայացուցիչներու պալատն ուրբաթ օրը հաստատել է Սիոնիստական ռեժիմին 14,3 միլիարդ դոլարի օգնության վիճահարույց օրինագիծը։ Հանրապետականների աջակցությամբ ներկայացված օրենքի նախագիծը  հաստատվել է 226 կողմ՝ 196 դեմ ձայների հարաբերակցությամբ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Մայք Ջոնսոնի պաշտոնավարումից հետո ամենակարևոր գործադիր ծրագիրն է։ Դեմոկրատները հայտարարել են, որ օրինագիծը Սենատում չի հաստատվի:

 

Պիտակ