Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության զոհը
Ռուսաստանի Թալիշան զարգացման կենտրոնի ղեկավարն ասել է.«Հայաստանի վարչապետը խաղում է Արևմուտքի փազլում և իր երկիրը դարձրել է ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության զոհ»։
Իրանի Իսլամական Հանրապետության Թալիշերեն ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում, Իսմայիլ Շաաբանովը հավելել է.«Հարավկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տեղակայման շրջանակում Հայաստանի կառավարությունը ծառայում է Արեւմուտքին»։
Շաաբանովն անդրադառնալով Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հարցում Բրիտանիայի դերին ընդգծել է,- «Արևմուտքն Զանգեզուրի միջանցք ստեղծելու մտադրություն ունենալով, իր օրակարգում է դրել Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու հարցը»։
Անդրադառնալով Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության փոփոխությանը, Թալիշների հարցերով ՌԴ նախագահի օգնականն ասել է,-«Հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմը՝ Ռուսաստանը չափազանց զգույշ է, որպեսզի չընկնի Արևմուտքի նոր ծրագրերի ծուղակը»։։
Քննադատելով Ղարաբաղի հայերի տեղահանումը և ընդգծելով Հայաստանի ժողովրդի դերը այս երկրի կառավարության քաղաքականության փոփոխության հարցում՝ Իսմայիլ Շաաբանովը հավելել է. -«Բաքու-Երևան սահմանային նոր որոշումներով և տարածաշրջանից ռուսական ուժերի դուրսբերմամբ Հարավային Կովկասում սպառնալիքները չեն նվազել»։