Հունվար 29, 2023 10:57 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը մեկնել է Ալժիր

Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր առավոտյան մեկնել է Ալժիր՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհուրդարանների միության նիստին:

Ժամանելուց հետո Իսլամական խորհրդարանի նախագահին դիմավորել է Ալժիրի Ազգային Ժողովրդական խորհրդարանի նախագահ Էբրահիմ Բուղալին։

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների միության 17-րդ համաժողովը կկայանա հունվարի 29-ին, 54 երկրների խորհրդարանների ներկայացուցիչների և 17 երկրների խորհրդարանների նախագահների ներկայությամբ։
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միության 17-րդ համաժողովին մասնակցության շրջանակում Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա նաև նիստին ներկա խորհրդարանների նախագահների հետ։

Պիտակ