Ապրիլ 28, 2024 18:31 Asia/Tehran
  • Մատվիենկոն ԵԽԽՎ-ն «դատարկախոսների ռուսատյաց կառույց» է անվանել

Մատվիենկոն ԵԽԽՎ-ն «դատարկախոսների ռուսատյաց կառույց» է անվանել:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը դարձել է «կողմնակալ և ռուսատյաց կառույց, այն դատարկախոսների խումբ է, այդ կազմակերպությունից դուրս գալու Ռուսաստանի որոշումը ճիշտ է եղել», - ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Շատ լավ է, որ մենք լքեցինք այդ կառույցը 2022 թվականին՝ հասկանալով, որ դա չի բուժվում։ Պարզապես, չի բուժվում։ Սա բոլորովին անպետք, ամբողջովին ենթակա դատարկախոսների խումբ է։ Եվ նրանց խոսքերը, առաջարկությունները, դատարկ բանաձևերը ոչ մի դեր չեն խաղում։ Ոչ ոք նրանց հանդեպ հարգանք չի տածում և հատկապես Ռուսաստանում»,- ասել է Մատվիենկոն։

 

 

Պիտակ