Իսրայելի տեղաշարժերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Իրանի արձագանքը
Միջազգային հարաբերությունների դասախոս՝ դոկտոր Հիրադ Մոխայերին «Իրանական դիվանագիտություն» ամսագրի համար գրված հոդվածում վերլուծել է «Իսրայելի տեղաշարժերը Հարավային Կովկասի տարածաշրջանում» և փորձել է փաստագրել Իսրայելի նպատակներն ու դիրքորոշումները՝ հենվելով Ադրբեջանում ունեցած ազդեցության վրա՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի կարգը փոխելու համար։
Հոդվածում նշված է.
Վերջին տարիներին պաշտոնական Թեհրանը ուշադիր հետևել է Հարավային Կովկասում Իսրայելի շարժումներին։ Սակայն Իսլամական Հանրապետության պրագմատիկ արձագանքը սահմանափակ է եղել՝ իր օպերատիվ գործողությունների և ռազմավարական խորության տարածքների վրա կենտրոնանալու պատճառով, ինչպիսիք են Սիրիան, Եմենը, Իրաքը և Լիբանանը։
Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շահեր ձեռք բերելուց բացի, Իսրայելը, ինչպես Թուրքիան, փորձել է ընդլայնել ռազմական ազդեցությունն ու կովկասցի հրեաներին աջակցությունը։
Այս ռեժիմը լայնածավալ սինագոգների շինարարություն է իրականացրել Ադրբեջանի տարբեր քաղաքներում և զենքի գործարաններ է հիմնել այս երկրում։ ԱՄԷ-ում Բաքվի դեսպան Մահեր Ալիևը հայտարարել է. «Մենք լավ տնտեսական և ռազմական հարաբերություններ ունենք Իսրայելի հետ, և այս երկիրը զինում և վերակառուցում է մեր բանակը. մենք նաև կառուցել ենք գործարաններ՝ Իսրայելի հետ համագործակցությամբ զենք արտադրելու համար»։
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարողացել իրականացնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության 100 տոկոսանոց ռազմավարություն՝ Ռուսաստանից Հայաստանի քաղաքականապես հեռանալու և Հարավային Կովկասում զարգացումները կառավարելու հարցում Մոսկվայի հետ ընդհանուր լուծման տարբերակի չհասնելու պատճառով։ Մյուս կողմից, հաշվի առնելով Ադրբեջանում Իսրայելի ռազմական և հետախուզական ազդեցության ընդլայնումը, Իրանի հյուսիսարևմտյան սահմանները դարձել են ռազմավարական հաշվարկներում գերակա խնդիր։ Մեկ այլ խնդիր է Թուրքիայի բազմակողմանի մաքսիմալիստական նկարտումները, որոնց դեպքում Իրանը գործում է ավելի ազատ։
Ստեղծված իրավիճակում Իրանի լրջությունը Հարավային Կովկասում հատկապես ակնհայտ է նրա մտահոգության մեջ՝ կապված Հայաստանի հետ սահմանային կապը կորցնելու հետ։ Այս սահմանը որպես Իրանի համար տնտեսական և առևտրային փոքր ելք, մեծ նշանակություն ունի։ Բաքվի որոշումը՝ Նախիջևան և Թուրքիա հասնելու համար, կարող է հող նախապատրաստել Թեհրանի և Երևանի միջև քաղաքական մերձեցման համար։
Մասնագետների կարծիքով, Իրանը պետք է ավելի լուրջ մոտեցմամբ ամրապնդի իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս դաշինքը կյանքի կկոչվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը , որպես նույնանման քաղաքականություն վարող գործընկեր, նույնպես հանդես կգա այս ճանապարհին, և Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի եռակողմ շահերը Հարավային Կովկասում կմիահյուսվեն։ Թեհրանը կարող է նաև հետևողական լինել Երևանի և Մոսկվայի միջև ռազմավարական հարաբերությունների կառավարման հարցում՝ արդյունքների հասնելը արագացնելու համար։