Լուսանկարներ․ Իրանում «Չուխեով» ըմբշամարտի առաջնության հետաքրքրաշարժ մրցումներ
(last modified Sat, 03 May 2025 12:58:36 GMT )
Մայիս 03, 2025 16:28 Asia/Tehran
  • Լուսանկարներ․ Իրանում «Չուխեով» ըմբշամարտի առաջնության հետաքրքրաշարժ մրցումներ

Իրանում «Չուխեով» ըմբշամարտի առաջնության մրցումները տեղի ունեցան երեկ՝ ուրբաթ, Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Բոջնուրդի քաղաքապետարանի չուխեով ըմբշամարտի «Դոբերար» դաշտում։

Չոխեով ըմբշամարտը Իրանի տեղական սպորտաձևերից մեկն է, որը տարածված է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Խորասան նահանգի բնակիչների շրջանում և ունի հին պատմություն։ Խորասանի քրդերը վաղուց ի վեր հատուկ կարևորություն են տվել այս մարզաձևին և ձգտել են փահլևաններ դաստիարակել այս մարզաձևում։ Այս ըմբշամարտը ավանդաբար անցկացվում էր գյուղերում հարսանեկան և Նովրուզի արարողությունների ժամանակ։ Ավելի ուշ այն զարգացավ և դարձավ ժողովրդականություն վայելող մարզաձև։