Հորդանանցի վերլուծաբան. Իրանի միջուկային վտանգները սիոնիստական պատրանք են
-
Հորդանանցի վերլուծաբան. Իրանի միջուկային վտանգները սիոնիստական պատրանք են
Pars Today- Հորդանանցի վերլուծաբանը Իրանի միջուկային վտանգների մասին Սիոնիստական ռեժիմի պնդումները համարել է աշխարհի ուշադրությունը արաբների դեմ ռեժիմի հանցագործություններից շեղելու պատրանք:
Ըստ Pars Today-ի, հորդանանցի վերլուծաբան Էբրահիմ Ղաբիլաթը հորդանանյան Nissan թերթում լույս տեսած հոդվածում գրել է. «Սիոնիստական ռեժիմը փորձում է կաթվածահար անել տարածաշրջանային տերություններին՝ հորինելով Իրանի նման երեւակայական թշնամիներ, որպեսզի պահպանի իր գերիշխանությունը»:
Ղաբիլաթը Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունները՝ կապված Գազայի պատերազմին վերջ դնելու համար Սիրիան մասնատելու անհրաժեշտությունը՝ համարել է արաբներին պառակտելու այս ռեժիմի գաղութատիրական ռազմավարության նշան:
Քաղաքական վերլուծաբանը հավելել է.«Սիրիայում Սիոնիստական ռեժիմը դրուզներին աջակցելու պատրվակով երկիրը պահում է հակամարտության մեջ՝ նրա միասնությունը կանխելու համար։ Գազայում նույնպես պաղեստինցիների տեղահանումը ոչ միայն հաշվեհարդար է ՀԱՄԱՍ-ի դեմ, այլեւ դիմադրությունը վերացնելու փորձ»։
Ղաբիլաթը Ամերիկայի դերն անվանելով բացահայտ մեղսակցություն այս հանցագործություններին, ասել է. «Սիոնիստները թուլացնում են արաբներին՝ ստեղծելով տնտեսական ճգնաժամեր և բորբոքելով ներքին վեճերը»:
Հորդանանցի վերլուծաբանն ընդգծել է. «Արաբական միասնությունը զենք է, որից վախենում է Սիոնիստական ռեժիմը։ Այս ռեժիմին դիմակայելը սկսվում է նրա խաղակարտերի բացահայտումից և արաբական միասնության վերամիավորումից, այլ ոչ թե ներքին հակամարտություններից»: