Telegraph. Ո՞րն է Եմենի ռմբակոծությանը մասնակցելու Բրիտանիայի վերջնական նպատակը
https://parstoday.ir/hy/news/world-i232174-telegraph._Ո_րն_է_Եմենի_ռմբակոծությանը_մասնակցելու_Բրիտանիայի_վերջնական_նպատակը
Բրիտանական The Telegraph թերթը քննադատել է Եմենի ռմբակոծությանը Բրիտանիայի մասնակցությունը՝ գրելով, որ պատմության ընթացքում ոչ մի զավթիչ երբեք Եմենին չի հաղթել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2025 17:57 Asia/Tehran
  • Telegraph. Ո՞րն է Եմենի ռմբակոծությանը մասնակցելու Բրիտանիայի վերջնական նպատակը
    Telegraph. Ո՞րն է Եմենի ռմբակոծությանը մասնակցելու Բրիտանիայի վերջնական նպատակը

Բրիտանական The Telegraph թերթը քննադատել է Եմենի ռմբակոծությանը Բրիտանիայի մասնակցությունը՝ գրելով, որ պատմության ընթացքում ոչ մի զավթիչ երբեք Եմենին չի հաղթել։

Անցած չորեքշաբթի բրիտանական կործանիչները ռմբակոծել են Եմենում գտնվող որոշ թիրախներ՝ ԱՄՆ ռազմական ներխուժման շրջանակներում։ Լոնդոնում քաղաքական դիտորդները հարցնում են, թե որն է այս հարձակումների վերջնական նպատակը և ինչու պետք է Բրիտանիան ներքաշվի նման պատերազմի մեջ: Ըստ Pars Today-ի՝ Telegraph թերթը գրել է, որ այդ հարձակումների քննադատողները՝ զգուշացնում են ռազմական միջամտության արդյունավետության մասին։

Բրիտանացի վերլուծաբան Ջեյմս Սնիլը մի գրառման մեջ, անդրադառնալով Եմենում օտարերկրյա ռազմական միջամտությունների պատմական արձանագրությանը, գրել է. «Վերջին 60 տարիների ընթացքում տարբեր երկրներ, ներառյալ Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան, կռվել են Եմենում, սակայն արդյունքներն աղետալի են եղել»։

Վերլուծաբանը հավելել է.«Մենք ոչ Սաուդյան Արաբիա ենք, ոչ էլ Եգիպտոս։ Բայց դա չի նշանակում, որ մենք իսկապես կարող ենք հաղթել Անսարոլլահին:

Նա եզրափակել է. «Մի քանի հրթիռ արձակելը հեշտ է և հանգստացնող: Սակայն Բրիտանիան պետք է ինքն իրեն հարցնի, թե ինչ ծրագրեր ունի ապագայի համար: Ամերիկան ​​սովորաբար հոգնում է այս պատերազմներից և նահանջում։ Ինչո՞ւ պետք է նորից նստենք այս գնացքը»։

Ջեյմս Սնիլն ընդգծել է. «Վերլուծաբանները կարծում են, որ եթե Բրիտանիան չունենա հստակ նպատակ, երկարաժամկետ ռազմավարություն և շոշափելի արդյունք այս պատերազմում, ապա նախկին դառը փորձի կրկնությունն անխուսափելի կլինի»։