Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվում են վառելիքի պաշարները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i232178-Գազայի_հատվածի_հիվանդանոցներում_սպառվում_են_վառելիքի_պաշարները
Գազայի հատվածի հիվանդանոցներում վառելիքի պաշարները սպառվում են։ Այս մասին հայտարարել է ոլորտի առողջապահության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2025 04:02 Asia/Tehran
  • Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվում են վառելիքի պաշարները

Գազայի հատվածի հիվանդանոցներում վառելիքի պաշարները սպառվում են։ Այս մասին հայտարարել է ոլորտի առողջապահության նախարարությունը։

«Հիվանդանոցներում վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը երեք օր... Վառելիքի մատակարարման արգելափակումը կհանգեցնի նրան, որ հիվանդանոցները կդադարեն աշխատանքը, ինչն ապահովվում է էլեկտրագեներատորների հաշվին», - ասված է հայտարարության մեջ:

Ապրիլի վերջին պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր Ալ Բարաշը «Al-Jazeera» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ 38 հիվանդանոցներից միայն 20-ն են մասամբ գործում։ Նա նշել էր, որ անցակետի փակումը խորացնում է ոլորտի աղետալի վիճակը և հատկապես ծանր է անդրադառնում հիվանդանոցների վրա:

Sputnik.