Ժամանակակից աշխարհում երկրները բախվում են ապատեղեկատվական արշավների. ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ի նիստին
(last modified Tue, 08 Apr 2025 16:49:39 GMT )
Ապրիլ 08, 2025 20:19 Asia/Tehran
  • Ժամանակակից աշխարհում երկրները բախվում են ապատեղեկատվական արշավների. ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ի նիստին

ԵԽԽՎ-ում «Արտաքին միջամտություն․ սպառնալիք Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությանը» թեմայով նիստին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

Նա մտահոգություն է հայտնել, որ ժամանակակից աշխարհում երկրները բախվում են ապատեղեկատվական արշավների, կիբերհարձակումների, որոնց նպատակն է բևեռացնել և ապակայունացնել բաց հասարակությունները:

«Ավելանում է մտահոգությունն այն մասին, թե ինչպես են TikTok-ը և այլ հարթակներ ազդում ընտրությունների արդյունքների վրա: Varieties of Democracy նախաձեռնությունն արձանագրել է, որ արտաքին միջամտությունն առկա է նաև Հայաստանում», - նշել է Սոնա Ղազարյանը, ընդգծել օրենսդրական համապատասխան նախաձեռնությունների և մեդիագրագիտության զարգացման կարևորությունը:

Նույն թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա մտահոգություն է հայտնել, որ մեդիահոսքերի ավելացման, արհեստական բանականության կիրառման, deepfake-ի պատճառով գրանցվում են տարբեր երկրների ներքին գործերին հնարավոր միջամտության դեպքեր։

Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չեն վերացել նաև ռազմական ճանապարհով տարբեր երկրների գործերին միջամտելու փորձերը: Նա հավելել է, որ հիբրիդային պատերազմները կարող են ավելի վտանգավոր միջավայր ստեղծել աշխարհում։

1lurer.am