Իրան-ԱՄՆ բանակցություններին խոչընդոտող 3 կետերը
Միջուկային հարցի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների հենց սկզբից կանխատեսվում էր գործընթացի խափանում, քանի որ Վաշինգտոնն ունի անպարտաճանաչության պատմություն և անվստահելի վարքագիծ, բացի այդ, որոշ շրջանակներ կազմակերպված կերպով փորձում են խանգարել Իրանին՝ համաձայնության հասնել։
Բանակցությունների առաջին փուլը կայացավ ապրիլի 12-ին: Երկրորդ և երրորդ փուլերը կայացան հմապատասխանաբար ապրիլի 19-ին և 26-ին: Կողմերի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը նախատեսված էր անցկացնել մայիսի 3-ին, սակայն Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ Բուսաիդին հայտարարեց. «Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է՝ լոգիստիկ խնդիրների պատճառով»:
Չորրորդ փուլի մեկնարկից առաջ, որը պետք է կայանար Հռոմում, ԱՄՆ-ն, չնայած ՀԳՀԾ-ին վերադառնալու ցանկության մասին հայտարարությանը, պատժամիջոցներ կիրառեց նավթի և նավթաքիմիական ոլորտներում գործող յոթ իրանական կազմակերպությունների նկատմամբ։
Նման հակասական վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ ամերիկյան կողմի բարի կամքին չպետք է վստահել։
Իսկ բանակցությունների հաջող ընթացքին խոչընդոտում են երեք հիմնական կետեր․
Նախ՝ որոշ ամերիկացի դեմոկրատների և Թրամփի նախորդ կառավարության կոշտ գծի կողմնակիցների, այդ թվում՝ Պոմպեոյի և Բոլթոնի միջև անսպասելի դաշինք է ձևավորվել։ Այս շրջանակը չի ցանկանում, որ դիվանագիտական նվաճումը գրանցվի մրցակից կառավարության անունով։
Երկրորդ՝ որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, իրենց մարգինալացված զգալով, երբեմն փորձում են խանգարել բանակցություններին կոշտ մեկնաբանություններով, ինչպես օրինակ հայտարարությունը, թե «Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն»։
Երրորդ, սիոնիստական ռեժիմը և նրա լայնածավալ լրատվական ցանցը՝ Iran International-ի նման լրատվամիջոցների և ռոյալիստների նման գործիչների միջոցով, անընդհատ փորձում են հակա-բանակցային մթնոլորտ ձևվորել։
Նման պայմաններում միակ արդյունավետ ռազմավարությունը Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից ուրվագծվածն է՝ բանակցություններում խելացիորեն շարժվել՝ պահպանելով սկզբունքները, չափազանց լավատես չլինելով մյուս կողմի նկատմամբ և միևնույն ժամանակ հույսը դնելով ներքին կարողությունների վրա։