Իրանցի մարզուհին բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանում անցկացված Kettlebell-ի աշխարհի առաջնությունում
-
Kettlebell-ի Իրանի ազգային հավաքականի մարզուհի՝ Փարիսա Բայրամի Ասլ Թեքնանլուն
Pars Today- Իրանի ազգային հավաքականի մարզուհին նվաճել է բրոնզե մեդալ Ռուսաստանում անցկացված աշխարհի գավաթում։
Սանկտ Պետերբուրգում կայացել է Kettlebell-ի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը, երկուշաբթի օրը, մրցույթի ավարտին, Kettlebell-ի Իրանի ազգային հավաքականի մարզուհի՝ Փարիսա Բայրամի Ասլ Թեքնանլուն +68 կգ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ տեղը։
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին Լեհաստանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։
Հարկ է նշել, որ Kettlebell-ը կլոր ձևի ծանրաձող է, որն ունի կամարաձև բռնակ և օգտագործվում է բոդիբիլդինգի վարժությունների համար։
Քեթլբելլի սկզբնական ձևն ավելի շատ նման է առանց ծորակի թեյնիկին, այդ իսկ պատճառով այն անգլերենում կոչվում է Քեթլբել։ Այս գործիքը սովորաբար պատրաստվում է թուջից կամ պողպատից։
Վերջին տարիներին Kettlebell-ը մեծ ժողովրդականություն է վայելում որպես բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջոց։ Kettlebell-ը փոխարինում է ուժային մարզումների այլ գործիքներին։