Քննարկվել է Իրան և Հայաստան երկողմ համագործակցության հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i248320-Քննարկվել_է_Իրան_և_Հայաստան_երկողմ_համագործակցության_հեռանկարները
ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարին՝ Երևան կատարած այցի շրջանակում հանդիպում և քննարկումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
(last modified 2026-07-31T06:37:56+00:00 )
Հուլիս 31, 2026 09:51 Asia/Tehran
  • Քննարկվել է  Իրան և Հայաստան  երկողմ   համագործակցության հեռանկարները

ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարին՝ Երևան կատարած այցի շրջանակում հանդիպում և քննարկումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը փոխանցելով Իրանի արտաքին գործերի նախարար   Աբբաս Արաղչիի ողջույնները, շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բարձրաստիճան  պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի հրաժեշտի և ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար։

ԱԳՆ Միրզոյանը, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առանձնահատուկ հարաբերությունների կարևորությունը, շեշտել է երկու երկրների համագործակցության առկա ներուժի հետևողական զարգացման և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

Կողմերը նաև անդրադարձել են Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, ընդգծել դրանց արագացված կատարման կարևորությունը և քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված առաջիկա ծրագրերն ու համագործակցության հեռանկարները։