Իրան. Պաղեստինին աջակցելու Եմենի գործողություններն անկախ որոշում է
-
Իրան. Պաղեստինին աջակցելու Եմենի գործողություններն անկախ որոշում է
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Եմենի ժողովրդի ինքնապաշտպանության և պաղեստինյան ժողովրդին ցուցաբերած աջակցության քաջարի գործողությունները Իրանին վերագրելու վերաբերյալ անհիմն պնդումների կրկնությունը համարել է այս հզոր և իրավազրկված ազգի նկատմամբ վիրավորանք։
Կիրակի երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Թեհրանի հասցեին Եմենի վերաբերյալ մեղադրանքները։
Ըստ Pars Today-ի՝ հայտարարության մեջ ասվում է.-Անկասկած, եմենցիների կողմից պաղեստինցի ժողովրդին աջակցելու գործողությունն անկախ որոշում էր, որը բխում էր իրենց պաղեստինցի եղբայրների և քույրերի հետ մարդկային և իսլամական համերաշխության զգացումից և դա Իրանի Իսլամական Հանրապետությանը վերագրելը մոլորեցնող ու շեղված պնդում է, որը նպատակ ունի ստվերել օկուպացված Պաղեստինում սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, քողարկել ձախողումները և արդարացնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անապահովության հետագա խորացումը։
Այս հայտարարության մեջ, ընդգծելով երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումը, Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եմենի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակումները՝ դրանք համարելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար կանոնների կոպիտ խախտում։
Այս հայտարարության մեջ ասված է.-Հենց ԱՄՆ զինված ուժերն են, որոնք, ի պաշտպանություն Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության, պատերազմ են մղում Եմենի ժողովրդի դեմ և ռազմական հանցագործություններ են կատարում՝ հարձակվելով Եմենի տարբեր քաղաքներում ենթակառուցվածքների և քաղաքացիական թիրախների վրա։
Այս հայտարարության մեջ Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև հիշեցրել է այս հարձակումների շարունակության վտանգավոր հետևանքներն ու ազդեցությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի և Կարմիր ծովի անվտանգության և կայունության վրա և կոչ է արել դադարեցնել ցեղասպանություը օկուպացված Պաղեստինում՝ որպես ամբողջ տարածաշրջանում շարունակական անապահովության գլխավոր պատճառ։
Ընդգծելով Իրանի զավակների վճռականությունը՝ համապարփակ կերպով պաշտպանվելու Իրանի ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը, Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտել է Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ուղղված վերջին սպառնալիքները և համոզված է, որ դրա հետ կապված հետևանքների պատասխանատվությունը պիտի կրեն ԱՄՆ-ի կառավարությունն ու սիոնիստական ահաբեկչական ռեժիմը։