Հռոմում հանդիպման հետաձգումից հետո Իրանը պատրաստ է հանդիպել «եվրաեռյակի» հետ. ԱԳՆ
(last modified Mon, 05 May 2025 09:24:48 GMT )
Մայիս 05, 2025 12:54 Asia/Tehran
  • Հռոմում հանդիպման հետաձգումից հետո Իրանը պատրաստ է հանդիպել «եվրաեռյակի» հետ. ԱԳՆ

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջուկային ծրագրի շուրջ հանդիպում անցկացնել «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) հետ՝ չնայած նախկինում նախատեսված բանակցությունների հետաձգմանը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։

Նրա խոսքով՝ Հռոմում քաղաքական տնօրենների հանդիպումը պետք է կայանար մայիսի 2-ին, սակայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ հետաձգվել է:

«Մենք պատրաստ ենք երկխոսության, պետք է միայն համաձայնեցնել նոր ամսաթիվը», - նշել է Բաղաին այսօր կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Օմանի ԱԳ նախարար Բադր Ալ Բուսաիդին հայտնել էր լոգիստիկ դժվարությունների պատճառով Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների փուլի հետաձգման մասին: Դրանից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Իրանի հանդիպումը «եվրաեռյակի» հետ, որը նույնպես նախատեսված էր նույն շաբաթ, չեղյալ է հայտարարվել:

 Իրանի միջուկային ծրագրի ամբողջական վերացման մասին ԱՄՆ ղեկավարության հայտարարություններն ապակառուցողական են և միայն խանգարում են գործարքի կնքմանը: Ամենշաբաթյա մամուլի ասուլիսում այսօր այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտելու է հասնել Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացմանը:

«ԱՄՆ ղեկավարության կողմից նման հայտարարություններն ապակառուցողական են և միայն խանգարում են գործարքի կնքմանը։ Իրանը միշտ կողմնակից է եղել դիվանագիտական մոտեցմանը և պնդում է, որ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվեն», - Բաղայիի խոսքը փոխանցում է SNN գործակալությունը։