Թրամփի սակագնային պատերազմը․ Արդյո՞ք Եվրոպան շարժվում է դեպի խաղաղօվկիանոսյան բլոկ
ԱՄՆ նախագահի գործողությունները, որոնք խաթարել են համաշխարհային կարգը, պատճառ են դարձել, որ Եվրամիությունը ձգտի ընդլայնել և խորացնել իր հարաբերությունները Խաղաղօվկիանոսյան (Անդրխաղաղօվկիանոսյան) երկրների հետ։
Financial Times-ը շաբաթ օրը հաղորդել է. «Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն դիտարկում են որպես Եվրամիության և Խաղաղօվկիանոսյան առևտրային բլոկի միջև ռազմավարական գործընկերություն ստեղծելու դադարեցված ծրագրի վերականգնման կատալիզատոր: Ըստ Pars Today-ի՝ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի մասին, Բրյուսելի և առևտրային բլոկի միջև, որը բաղկացած է 12 երկրներից, ներառյալ Կանադան, Ճապոնիան և Մեքսիկան, ավելի ամուր կապեր և գործընկերություն ստեղծելու ծրագրերը, աճում են ավելի արագ տեմպերով, քան նախկինում»:
Financial Times-ին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ երկու կողմերն էլ ցանկանում են համագործակցել արդար առևտրի կանոնների շուրջ ամբողջ աշխարհում՝ ի շահ մարդկության:
Նա ընդգծել է. «Երկու դաշինքներն էլ ուսումնասիրում են, թե ինչ գործոններ պետք է բարելավվեն ԱՀԿ-ում ներկա թոհուբոհի պայմաններում և ինչպես պետք է ավելի սերտ հարաբերություններ ունենան դրան հասնելու համար»։
Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը (TPP) ստեղծվել է 2018 թվականին և ներառում է Ավստրալիան, Բրունեյը, Կանադան, Չիլիը, Ճապոնիան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրը, Միացյալ Թագավորությունը և Վիետնամը: Ներկայում Եվրամիությունը երկկողմ համաձայնագրեր ունի այս բլոկի ինը անդամների հետ:
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Եվրոպայի և Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ առևտրային հարաբերությունների ամրապնդմանը։
Նոր Զելանդիայի և Սինգապուրի վարչապետները վերջին շաբաթներում հավանություն են տվել երկու դաշինքների միջև համագործակցության խորացման գաղափարին։