Իրանը 1200 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ է արձակել
https://parstoday.ir/hy/news/iran-i232192-Իրանը_1200_կմ_հեռահարությամբ_նոր_բալիստիկ_հրթիռ_է_արձակել
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հրթիռը հարվածում է թիրախին՝ առանց անգամ մեկ մետր շեղման։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 05, 2025 13:10 Asia/Tehran

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հրթիռը հարվածում է թիրախին՝ առանց անգամ մեկ մետր շեղման։

Իրանը 1200 կմ հեռահարությամբ նոր «Ghassem Basir» բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել: Այս մասին, IRIB-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն։

Մայիսի 4-ին Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հարված հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա:

«Օգտագործելով «Ճշմարտացի խոստում 1» և «Ճշմարտացի խոստում 2» գործողությունների փորձը՝ մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռը։ Այն բազմաթիվ թիրախների մեջ գտնումէ կոնկրետը և խոցում է այն առանց նույնիսկ մեկ մետր շեղմանև առանց GPS նավիգացիոն համակարգի օգտագործման», - ասել է Նասիրզադեն։

Հիշեցնենք, որ մարտին Իրանի ԻՀՊԿ-ն ցուցադրել էր նոր ստորգետնյա «հրթիռային քաղաք»։ Բազան, որտեղ պահվում են բարձր ճշգրտության հրթիռները, տասնյակ կիլոմետր երկարության ստորգետնյա թունելների համակարգ է։