Չնայած պատժամիջոցներին, Իրանի տնտեսությունը անցյալ տարի աճել է մոտ 3%-ով
Մայիս 05, 2025 18:10 Asia/Tehran
Իրանի Իսլամական խորհրդարանի Հետազոտությունների կենտրոնը հայտարարել է, որ Իրանի տնտեսական աճը անցյալ տարի կազմել է 2.8%, և 2.7% առանց նավթի։
Իրանի Իսլամական խորհրդարանի Հետազոտությունների կենտրոնը երկուշաբթի օրը երկրի տնտեսական աճի վերջին իրավիճակի վերաբերյալ զեկույցում գրել է.-Այս կենտրոնի հաշվարկներով՝ երկրի տնտեսական աճը մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնահատվել է 3.6 տոկոս, իսկ տնտեսական աճը առանց նավթի՝ գնահատվել է 4.2 տոկոս։
Այս աճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանը գտնվում է Արևմուտքի, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կողմից կիրառվող ամենախիստ պատժամիջոցների տակ։