Մեկնաբանություն - Իրանի պաշտոնական արձագանքը Իսրայելի սպառնալիքներին և ԱՄՆ դիրքորոշումներին
-
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանի
Pars Today-Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանի հասցեին ուղղված սպառնալից հայտարարություններից հետո, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նամակ հղելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, զգուշացրել է այդ հայտարարությունների կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների կամ սիոնիստական ռեժիմի կողմից ցանկացած ռազմական արկածախնդրություն կհանդիպի Իրանի կողմից «արագ, համաչափ և օրինական» պատասխանի։
Իր նամակում Իրվանին նշել է, որ Եմենի ժողովրդի ռազմական գործողությունները անկախ պատասխան են այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ագրեսիային և համերաշխություն են պաղեստինցի ժողովրդի հետ։ Այս գործողությունները Իրանին վերագրելը միտումնավոր աղավաղում է և անհաջող փորձ՝ շեղելու հասարակական կարծիքը տարածաշրջանի իրական ճգնաժամից, մասնավորապես՝ Գազայում ու Արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից և Եմենում ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայից։
Նա զգուշացրել է, որ Նեթանյահուի հռետորաբանությունը, որը բացահայտորեն սպառնում է ուժ կիրառել ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
Այս կապակցությամբ,Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ևս խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից վերջերս Հոդեյդա նավահանգստի և Եմենի այլ ենթակառուցվածքների դեմ իրականացված ռազմական ագրեսիան՝ այն անվանելով պատերազմական հանցագործության և միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտման վառ ապացույց։ Անդրադառնալով Ամերիկայի բացահայտ մասնակցությանը և աջակցությանը այս հարձակումներին՝ նա միջազգային հանրությանը կոչ է արել կտրուկ արձագանքել։
Վերջին օրերին Նեթանյահուն, Իրանի դեմ հին մեղադրանքները կրկնելով, պնդել է, որ Իսրայելը «վրեժ կլուծի» ոչ միայն Եմենից, այլև Իրանից։ Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ սիոնիստական ռեժիմը միջազգային դատարաններում դատական հետապնդման է ենթարկվում Գազայում ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն կատարելու համար։
Վերլուծաբանները կարծում են, որ ամերիկա-սիոնիստական առանցքը լրատվամիջոցների քարոզչության միջոցով փորձում է ժողովուրդների Դիմադրության պատասխանատվությունը վերագրել Իրանին, մինչդեռ Պաղեստինում, Լիբանանում և Եմենում Դիմադրության խմբերը գործում են անկախ և վայելում են ժողովրդական լայն աջակցություն։
Իսլամական աշխարհի հասարակական կարծիքը, հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած զանգվածային հանրահավաքների միջոցով, ցույց է տվել ,որ դեմ է Իսրայելի հանցավոր գործողություններին։ Թել Ավիվի պասիվ արձագանքները նույնպես ցույց են տալիս, որ սիոնիստական ռեժիմը և նրա կողմնակիցները անզոր են տարածաշրջանում, մասնավորապես՝ Եմենում և Պաղեստինում, Դիմադրության կամքի առջև։
Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին ընդգծել է իր օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ազգային շահերը Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից շարունակական սպառնալիքներից և հայտարարել է, որ տարածաշրջանում շարունակվող ճգնաժամերի և սպանությունների պատասխանատվությունը կրելու է ամերիկա-սիոնիստական առանցքը։