Մոտոցիկլով Իրան այցելած զբոսաշրջիկների կարծիքով՝ Իրանն արկածային զբոսաշրջության համար եզակի վայր է
«Իրանի տեսարժան վայրերը և հնարավորությունները» թեմայով Իտալիայի Ումբրիա նահանգում կայացած մշակութային հանդիպման ժամանակ, այդ երկրի մոտոցիկլետային տուրիզմի ասոցիացիայի անդամները կոչ են արել ընդլայնել զբոսաշրջային համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Միջոցառման ժամանակ, որին մասնակցել է նաև Իտալիայում Իրանի մշակութային կցորդ և Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ներկայացուցիչ սեյեդ Մաջիդ Էմամին, ցուցադրվել է Իրանի տեսարժան վայրերը, մշակութային բազմազանությունը և պատմական վայրերը ներկայացնող ֆիլմ։
Իրան այցելած իտալացի մոտոցիկլավարները խոսել են երկրի հյուրընկալության, անվտանգության, բնության և գրավիչ երթուղիների մասին, նշելով, որ Իրանն արկածային զբոսաշրջության համար եզակի վայր է։
Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԻԻՀ այցելող իտալացի զբոսաշրջիկների համար կապահովվեն հատուկ հնարավորություններ։
Ասոցիացիայի ավելի քան 60 անդամներ հայտարարել են առաջիկա ամիսներին Իրան մեկնելու ցանկության մասին և նշել, որ սոցիալական ցանցերում պատրաստվում են տեղադրել այցի մասին պատմող լուսանկարներ և ներկայացնել Իրանի իրական պատկերը։
Հայտարարցվել է նաև, որ առաջիկա աշնանը տեղի կունենա Իրանին նվիրված հատուկ ծրագիր, իսկ Իրանի մշակութային խորհրդականը հրավիրվել է ելույթ ունենալու 2026 թվականի հունվարին կայանալիք Վերոնայի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում։