Ապրիլ 27, 2024 16:29 Asia/Tehran
  • «AbramsX» տեսակի տանկը՝ ռազմա-առևտրային համաժողովում (Brendon Smith/Breaking Defense)
    «AbramsX» տեսակի տանկը՝ ռազմա-առևտրային համաժողովում (Brendon Smith/Breaking Defense)

Վիետնամի պատերազմի ընթացում Հենրի Քիսինջերը, ով այն ժամանակվա կառավարության խոսնակն էր, ասաց. «Բանակը, իր ընդունված իմաստով, հաղթում է միայն այն ժամանակ, երբ հաղթում է պատերազմը:  Հակառակ դեպքում, այն միշտ պարտվող է: Բայց հակառակ դրան, պարտիզանները պարտվող են միայն այն դեպքում, եթե լքեն պատերազմը։ Հակառակ դեպքում նրանք միշտ հաղթող են»:

Այս այսույթը, որ Վիետկոնգների դեմ ԱՄՆ բանակից հուսահատության հոտ էր գալիս, այժմ դարձել է նրա հաղթանակի գաղտնիքը։ Իհարկե, այն վերապահումով, որ այսօր հենց ամերիկյան բանակն է հանդես գալիս պարտիզանների պես։

Այժմ, Վիետնամի պատերազմից մի քանի տասնամյակ անց, Պենտագոնը, որը այդ պատերազմի ընթացքում չկարողացավ հաղթահարել վիետնամցի պարտիզաններին, վերջապես պարզ լուծում գտավ։ Լուծումը կայանում է նրանում, որ շատ հանգիստ, առանց որևէ մեկի նկատելու, փոխել հաղթանակի սահմանումը և փոխարինել հաղթանակի այն սահմանումով, որն ունեցել են պարտիզանները և հավատալ, որ պատերազմում պարտվելը տեղի է ունենում միայն պատերազմից հրաժարվելով և վերջ։ Այս հնարքով բանակի ինքնագլուխ հրամանատարներին թույլատրվում էր առանց չափորոշիչների, անվերջ պատերազմներ սկսել, և մեծամասամբ պաշտպանված լինել Կոնգրեսի կողմից սահմանված հսկողությունից ու սահմանափակումներից։

Այնուամենայնիվ, 2021 թվականին, չնայած նման հզոր մեխանիզմին, Պենտագոնը պարտվեց Աֆղանստանի պատերազմում, քանի որ պարտիզանական պատերազմում գերակայում էին թալիբները։ Այսպիսով, Պենտագոնը ստիպված եղավ այս պատերազմն էլ ավելացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կործանարար պարտությունների (հաշվի առեք նաև  Վիետնամը, Լաոսը և Կամբոջան) սև ցուցակին և միևնույն ժամանակ անցանկալի «հաղթանակների» (հաշվի առեք Գրենադան և Պանաման) շարքին։ Բայց այդ ընթացքում ժողովրդի աչքից ու Կոնգրեսի վերահսկողությունից հեռու շարունակվում են ոչ ֆորմալ պատերազմներն և ստվերային մարտերը։

Օրինակ, նոր է լրացել Սիրիայում պատերազմի տասնամյակը, կամ մինչ այժմ շարունակվում է Իրաքում ամերիկյան միջամտությունը 1990-ից, 2003-ից կամ 2014 թվականից, կախված նրանից, թե ինչպես ենք ուզում հաշվել տևողությունը։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ շարունակվում են ամերիկյան հակամարտությունները Սոմալիում և աֆրիկյան ափին։ Մոտ 24 տարի առաջ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի իր մյուս գործընկերների հետ միասին, իրականացրեց Սերբիայի ռմբակոծման նախագիծը, ինչի հետևանքով այդ  երկիրը մտավ Կոսովոյի պատերազմի մեջ։ Այսօր ԱՄՆ-ը շարունակում է մատակարարել ՆԱՏՕ-ում Կոսովոյի խաղաղապահ ուժերին զինվորներին։ ԱՄՆ-ի բանակը դեռևս մոտ 30,000 զինծառայողներ ունի Կորեական թերակղզում, քանի որ ժամանակավոր խաղաղությունը, որը դադար էր 1953 թվականի պատերազմին այս երկրում, երբեք չի հանգեցրել խաղաղության պայմանագրի: Նույնիսկ 2021-ին Աֆղանստանում Ամերիկայի պարտությունը այդ պատմության ավարտը չէր, քանի որ 2022-ին  «հորիզոնի այն կողմից» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատերազմը դեռ շարունակվում էր Ալ-Քաիդայի առաջնորդ Այման ալ-Զավահերիի վրա ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարձակմամբ ու նրա սպանությմաբ։

Միգուցե Պենտագոնը չկարողանա հաղթել պարտիզաններին մարտի դաշտում, բայց այս ասիմետրիկ պատերազմի ոճը, որը որդեգրել է Վաշինգտոնում և այլուր, պատճառ է դառնում, որ  այս պայքարի կրակը մշտապես, դանդաղ և անընդհատ վառ մնա։ Այդուհանդերձ, Պենտագոնի ռազմական բյուջեն ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է։ Այս հնարքը զարմանալի է։

Ուստի այս պատերազմներում ամերիկյան պարտությունները հատուկ հաղթանակներ են եղել բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյաների, գեներալների, արդյունաբերության ոլորտում նրանց գործընկերների և այս շրջանակի մյուս հետևորդների համար։

 

Վերցված է.

Նիկ Թրեսի հեղինակած «Ամերիկան ​​ կպարտվի միայն այն ժամանակ, երբ կհրաժարվի պատերազմից» գրքից