Մայիս 09, 2024 11:43 Asia/Tehran
  • Իսրայելցի աղջիկները սիրո՞ւմ են դաժան զինվորներին

Անկախ հետազոտողը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, անդրադառնալով սոցցանցերում իսրայելցիների տարօրինակ պահվածքին, նշում է, որ ռեժիմի հասարակությունը տառապում է կոլեկտիվ փսիխոզով։

Իսրայելում ծանոթության հավելվածների օգտատերեը մեծ մասամբ հանդիպում են հանցագործ զինվորների պատկերներին, որտեղ վերջիններս կանգնած են՝  բարձր ապահած իրենց զենքը։

Օգտերերի մեծ մասի լուսանկարներում զինվորական համազգեստով տղամարդիկ են՝ զենքերը կապած կրծքին։ Նրանցից ոմանք կրակ են բացում մարտի դաշտում: Նրանց թվում կան նաև դիպուկահարներ և փլատակների միջով քայլող զինվորներ։

Իսրայելցի զինվորների նկարները Tinder ծանոթությունների հավելվածում

Մեկ այլ լուսանկարում այրվող շենքի մոտ, որի վրա բարձրացված է Իսրայելի դրոշը,  զինվորը կանգնած ժպտում է: Մեկ այլ տեղ  զինվորը կանգնած է  պաղեստինյան տան պատից կախված կանացի ներքնազգեստի հավաքածուի առջև, որի բնակիչները հավանաբար  տեղահանվել կամ, վատագույն դեպքում, սպանվել են:

Իսրայելցիներն իրենց ռազմամոլությունը վաղուց են ներկայացնում Tinder և Hinge ծանոթությունների  հավելվածներում, սակայն Գազայի պատերազմից հետո, լուսանկարների մասշտաբներն ու ինտենսիվությունն աճել են:

Հատկանշական է, որ Tinder-ը և Hinge-ը հայտարարում են որ ագրեսիվ բովանդակությունն արգելված է իրենց հարթակներում:

Tinder-ի ուղեցույցներում ասվում է՝

«Չի հանդուրժում որևէ բռնի բովանդակություն, որը պարունակում է ագրեսիա, մահ, պատկերներ մարդկանց կամ կենդանիների նկատմամբ բռնության կամ զենքի կիրառման լուսանկարներ»։

Hinge հավելվածը հայտարարել է, որ արգելվելու են՝ 

«Վիրավորական կամ անհանգստացնող, ամոթալի,  որևէ անօրինական գործունեության նպաստող, ահաբեկչության հետ կապված, վիրավորական, ռասայական ատելություն հրահրող գրառումները»։

Միջազգային իրավունքի փորձագետները կարծում են, որ քաղաքացիական շենքերի դիտավորյալ ռմբակոծումը, վանդալիզմը, որոնք  ցուցադրված են ծանոթությունների այս հավելվածներում, ռազմական հանցագործությունների օրինակներ են:

Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի փողոցներում զենքի հեղեղ է։ Հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 100 հազար իսրայելցի զենք կրելու թույլտվություն է ստացել, և մոտ 200 հազար մարդ սպասում է զենք կրելու թույլտվությանը։ Իրավիճակը նույնն է նաև վերոնշյալ հավելվածներում, ինչը համարվում է Իսրայելի պատվի նշան։

Թե՛ Գազայում, թե՛ վիրտուալ հարթակներում իսրայելցիների շրջանում տարածված բռնությունների պատկերումը, պատերազմական գոտուց տեսանյութերի տեղադրումն ու դիտումն այժմ ոչ միայն նորմալ է, այլև սիրված զբաղմունք: Այս հանցագործները, անկասկած, գրավիչ կլինեն տարբերակներ իսրայելցի աղջիկների համար։

Աղբյուր՝

Buxbaum, Jessica . 2024. Israeli soldiers are posting Gaza war photos on dating apps. The New Arab.

Պիտակ