Մայիս 09, 2024 11:55 Asia/Tehran
  •  Հոլոքոստի ուղին  Իսրայելի հանցագործություններին Սպիտակ տան աջակցության նկատմամբ ամերիկացիների լռության վտանգը

Պատմությունը վկայում է, որ Հոլոքոստները տեղի են ունենում այն պատճառով, որ մարդիկ հետևում են հրամաններին և լռում մեծ չարիքի հանդեպ, այդպիսով նպաստելով դրա իրագործմանը։

Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Մայքլ Շվալբեն մի հոդվածում ասել է. «Իսրայելի հանցագործությունների դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ բռնությունների շարունակվելը կարող է ամերիկացիներին որպես ազգ դնել մարդկության դեմ հանցագործությունների հեղինակներից մեկը դառնալու ճանապարհին»։

Պրոֆեսորը հավելել է․ «Գազայում զոհվել է 35 հազար պաղեստինցի՝ հիմնականում երեխաներ և խաղաղ բնակիչներ։ Այս  հատվածի համալսարանների ավերումից և հիվանդանոցների ռմբակոծումից բացի,  ավելի քան մեկ միլիոն մարդ պայքարում է բռնի սովի և մահվան դեմ։ Իսկ ԱՄՆ-ում  ձերբակալվում են Գազայի հանցագործությունների դեմ բողոքող ուսանողները»: 

Ուսանողները վրան տեղադրեցին և բողոքեցին ցեղասպանությանն իրենց համալսարանի  մեղսակցության դեմ։

Ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումն ու ձերբակալությունը փոխանցում է  հետևյալ ուղերձը՝ Հանգիստ եղեք, ամեն ինչ ընդունեք այնպես, ինչպես կա, միա նցեք կարմիր գծից, այլապես դուք նույնպես կվնասվեք։

Պարզ է, որ բոլորին ձերբակալելու կարիք չկա, քանի որ մարդկանց մեծ մասը դրանից վախենում է։ Հետևաբար, դժվար թե այդ մարդիկ բողոքեն այն հանգամանքի դեմ, որ ԲՈՒՀ-երը, որ համարվում են հասարակության մարդկային արժեքների ինստիտուցիոնալ պահապանները,  կարող են լինել բռնության մեղսակից:

Ազատության խոսքը ճնշելու համար համալսարանի ղեկավարությունը ներկայացնում է հիմնավորումներ, որոնք հակասում են ինչպես ողջամտությանը, այնպես էլ տեսանելի ապացույցներին:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պաշտոնյաները հայտարարության մեջ պնդում են, որ իրենց ստիպել են ոստիկանություն կանչել, քանի որ ցուցարարները խանգարում էին համալսարանի գործունեությունը, սպառնում և ահաբեկում ուսանողներին և վանդալիզմով էին զբաղված։

Սակայն լրագրողներն ու վկաները հերքել են այս պնդումը։ Իսկ հեռուստահաղորդումներից մեկի հաղորդավարը հայտարարել է․ «Արդեն հինգ օր է, ինչ ականատես ենք այս բողոքի ակցիային, և  առաջին անգամն է, որ տեսնում ենք բռնություն»։ Բողոքի ակցիաների վերաբերյալ նմանատիպ դիտարկումներ են արել նաև  այլ հաղորդավարներ։

Օգտագործելով հիմնական քարոզչական մարտավարությունը, որը երկար ժամանակ կիրառվում էր պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ճնշումները քննադատներին վարկաբեկելու համար, համալսարանի ղեկավարները հայտարարել են, որ   իրենց անհանգստացնում է «հակասեմիտական ելույթների մասին հաղորդագրությունների աճը», որոնք կապված են բողոքի ցույցերի հետ։

Լրագրողները և ուրիշ մարդիկ փաստում են, որ այն պնդումը, թե ամերիկյան համալսարաններում տարածված է հակասեմականություն,  հիմնված է Իսրայելի վարքագծի քննադատության՝ որպես հակասեմականության ընկալման վրա:

Իհարկե, երբեմն իսրայելցի պաշտոնյաները անխոհեմ են և հրապարակայնորեն ընդունում են, որ դա հնարք է ցույցերի դեմ պայքարելու համար:

Մյուս մարտավարությունը կայանում է նրանում, որ ոստիկանությունը խաղաղ ցույցը վերածի ապստամբության, այնուհետև պնդի, թե  կարգուկանոնը վերականգնելու համար անհրաժեշտ է բռնություն: Նրանք, ովքեր ուշադիր չեն հետևել իրադարձությունների հաջորդականությանը, կարող են մոլորության մեջ ընկնել՝ կարծելով, որ ոստիկանական դաժանությունը սկսվել է ցուցարարներից։

Պատմությունը վկայում է, որ Հոլոքոստները տեղի են ունենում այն պատճառով, որ մարդիկ հետևում են հրամաններին և լռում մեծ չարիքի հանդեպ, այդպիսով նպաստելով դրա իրագործմանը։ Ժողովրդի և իշխանությունների այս վտանգավոր համախմբվածությունը  կարող է վտանգել խոսքի ազատությունը։

 Ահա թե ինչ են փորձում ճնշել  ուսանողների բողոքի ակցիաները և հակացեղասպանական համերաշխության ցույցերը։ Այս միտումը շարունակելը կարող է մեզ՝ ամերիկացիներիս, որպես ազգ դնելու մարդկության դեմ հանցագործությունների հեղինակներից մեկը դառնալու ճանապարհին, որը նման է Հիտլերի հանրաճանաչ կողմնակիցներին նացիստական Գերմանիայում»։

Աղբյուր՝

SCHWALBE, MICHAEL. 2024. University Leaders Are Teaching Us How Holocausts Happen. ACADEME BLOG.

 

Պիտակ