Ո՞վ է Իսրայելի պատերազմի նոր նախարար Իսրայել Կացը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i225326-Ո_վ_է_Իսրայելի_պատերազմի_նոր_նախարար_Իսրայել_Կացը
Երեքշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Յոա Գալանտին ազատել է պատերազմի նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Իսրայել Կացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2024 06:22 Asia/Tehran
  • Ո՞վ է Իսրայելի պատերազմի նոր նախարար Իսրայել Կացը

Երեքշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Յոա Գալանտին ազատել է պատերազմի նախարարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Իսրայել Կացին։

Կացը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ունի միջազգային հարաբերությունների ոլորտում բակալավրի և գյուղատնտեսական գիտությունների ոլորտում մագիստրոսի աստիճաններ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ իսրայելցի այս ծայրահեղ քաղաքական գործիչը նախկինում աշխատել է որպես ռեժիմի ԱԳ, Ֆինանսների, Տրանսպորտի, Գյուղատնտեսության և Տեղեկատվության նախարար:

Պաղեստինցիների և դիմադրության առանցքի նկատմամբ իր ծայրահեղ դիրքորոշման պատճառով Կացը դասվում է իսրայելցի արմատական քաղաքական գործիչների թվին։

Պաղեստինցիների, Իրանի և նույնիսկ ՄԱԿ-ի դեմ իր թշնամական հայտարարություններով հայտնի Կացն աջակցում է ավանաշինության քաղաքականության ընդլայնմանը և միշտ դեմ է եղել պաղեստինյան հարցի լուծման գաղափարին։

Իր նշանակումից հետո առաջին հայտարարության մեջ Կացը նշել է, որ ռեժիմի առաջանահերթությունը Գազայի հատվածից սիոնիստ գերիներին վերադարձնելն է և Լիբանանում ՀԱՄԱՍ-ին ու «Հեզբոլլահին» ոչնչացնելը։