Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Բաքվում գտնվող հայերի հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i225700-Վահագն_Խաչատուրյանը_ԿԽՄԿ_նախագահի_հետ_քննարկել_է_Բաքվում_գտնվող_հայերի_հարցը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2024 05:10 Asia/Tehran
  • Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Բաքվում գտնվող հայերի հարցը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։

Նա նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։