Բորելը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ
Անդրադառնալով Գազայի դեմ պատերազմում Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային օրենքների անտեսմանը, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն ասել է, որ եվրոպական երկրներին առաջարկել է բոյկոտել բռնագրավված տարածքներում արտադրված ապրանքները և դադարեցնել քաղաքական բանակցությունները Թել Ավիվի հետ։ Նա նշել է, որ առաջարկը նախատեսվում է քննարկել Նախարարների խորհրդիի հաջորդ նիստում։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Բորելն ասել է․ «Գազայում մարդկային կյանքի պահպանման համար անհրաժեշտ ոչինչ չկա։ Գազայի հյուսիսը, որտեղ ժամանակին ապրում էր ավելի քան մեկ միլիոն մարդ, ամբողջովին տարհանվել է շաբաթներ շարունակ անողոք հրետակոծությունից հետո, իսկ առողջապահական հաստատությունները, ապաստարաններն ու դպրոցներն ամբողջությամբ ոչնչացվել են»:
Նա նշել է․ «Պատահական չէ, որ «էթնիկ զտումներ» տերմինն ավելի ու ավելի շատ է կիրառվում՝ Գազայի հյուսիսում տեղի ունեցողը նկարագրելու համար»։
Բորելը դատապարտել է լրագրողների թիրախավորումը և հայտարարել․ «Սա Իսրայելի կողմից երբևէ պարտադրված՝ տեղեկատվության ամենաերկար բացակայությունն է, քանի որ մինչ այժմ սպանվել է ավելի քան 130 լրագրող»։