Մայիս 08, 2024 19:40 Asia/Tehran
  • ԵԱՏՄ–ն 10 տարվա ընթացքում կարևոր հարթակ է դարձել անդամ երկրների համար. Փաշինյան

Եվրասիական տնտեսական միությունն իր գոյության 10 տարվա ընթացքում անդամ երկրների տնտեսությունների համար դարձել է սերտ և տնտեսական փոխգործակցության նշանակալի հարթակ։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի կարգավորող շրջանակը շարունակում է ձևավորվել, և այս գործընթացը դեռ հեռու է ավարտից: Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի հիման վրա կհաջողվի պահպանել ԵԱՏՄ արդյունավետությունը»,– նշեց Փաշինյանը։

Ըստ նրա` ջանքերը պետք է կենտրոնացնել ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու վրա։ ՀՀ վարչապետի պնդմամբ` համագործակցությունը պետք է նպաստի միության երկրների քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը։

 

Պիտակ