Մայիս 08, 2024 18:10 Asia/Tehran
  •  ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը» ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի, ներառյալ՝ Բարգուշատի թունելի ներդրումային ծրագիրը։

Նշվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24,2 կմ-ի կառուցումն իրականացվելու է երեք ենթահատվածների՝

1.27.12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատված,

2.8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,

3.24.25 կմ երկարությամբ հարավային ենթահատված:

Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբեր, իսկ շինարարության կանխատեսվող ավարտը՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտը նախանշված է 2032թ․–ի նոյեմբերին։

Ծրագրի հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծրագիրն արժենալու է մոտ 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

 

Պիտակ