Մայիս 10, 2024 11:51 Asia/Tehran
  • «Դաստիարակեք» ձեր լեզուն «Լեզվի իրավունքները»՝ շիա իմամների տեսանկյունից

Parstoday-ի փոխանցմամբ՝ Իսլամն ասում է, որ ամենավատ մարդը նա է, ում լեզվից մարդիկ վախենում են:

Ղուրանի մեկնաբան հոջաթոլէսլամ Մոհսեն Ղարաաթին ասում է. «Մարդը չպետք է թույլ տա, որ իր բերանից դուրս գան տգեղ խոսքեր»։ 

Նա նաև նշում է, որ իրավունքների մասին իմամ Սաջջադի տրակտատում հիշատակվում է հիսուն իրավունք, որոնցից մեկը վերաբերվում է լեզվին։ Այդ իրավունքն ասում է, որ չի կարելի է հայհոյել ու վատ խոսքեր ասել։  

Ղուրանն ասում է, որ մարդու լեզուն պետք է քաղաքավարի խոսի, իսկ իմամ Սաջջադն ասում է․ «Խոսելիս նախ վերահսկիր լեզուդ և խոսիր երբ դրա անհրաժեշտությունը կա»։

Շիականության գաղափարախոսության համաձայն՝ լեզուն արտահայտում է մարդու միտքը։

Խոսելով անպարկեշտ մարդկանց հետ հոգևոր առաջնորդների շփման մասին, նա ասում է․ «Մարդը երբեք չպետք է հայհոյի, անիծի։ Աստված չի սիրում հայհոյանքը, ինչպես նաև նրան, ով հայհոյում է ու լսում հայհոյանքներ։ Ցավոք կան մարդիկ, ովքեր առանց հայհոյանքի խոսել չեն կարող։ Նրանք կարծում են, թե դա իրենց ուժը ցուցադրելու միջոց է»։ 

Ասում են, որ երբ մի անգամ իմամ Սադեղը Սամա անունով մի մարդուց հարցրեց․ «Ինչո՞ւ էիր ընկերոջդ վատ խոսքեր ասում», վերջինս պատասխանում է․ «Նա իմ նկատմամբ անիրավություն է անում։ Ճիշտ է, նա աղքատ ուղտապան է, բայց անիրավություն է արել իմ նկատմամբ և ես հայհոյում եմ նրան»։

Իմամ Սադեղն ասաց․ «Նա քո նկատմամբ անիրավություն է արել, բայց խոսքն ավելի տգեղ էր։ Եթե որևէ մեկը տգեղ խոսքեր ասի, կզրկվի Աստծու օրհնությունից»։ 

Նշելով, որ մարդը չպետք է տգեղ խոսքեր արտաբերի, Ղարաաթին հավելում է․ «Շիաների առաջին իմամ Ալին լսեց, որ ինչ որ մեկը հայհոյում է իր ուղեկիցներից Ղանբարին։ Սակայն Ղանբարը պատրաստվում է պատասխանել։ Իմամ Ալին ասում է՝ սպասիր, մի խոսիր։ Ղանբարը պատասխանում՝ պարոն, նա ինձ հայհոյեց։ Իմամն ասում է՝ եթե նա քեզ հայհոյեց, դու մի պատասխանիր։ Զսպիր քեզ։ Եթե բարկացել ես և ցանկանում ես հայհոյել, զսպիր քեզ, քանի որ այդ դեպքում Աստված քեզանից գոհ կմնա։ Իսկ եթե հայհոյես, Սատանան կուրախանա»։

Հոջաթոլէսլամ Ղարաաթի

 Ընդգծելով, որ պետք է խուսափել նաև կրկնել ուրիշների տգեղ խոսքերը, հոջաթոլէսլամ Ղարաաթին ասել է․ «Մարդը, ով տգեղ խոսք է լսել ու այն փոխանցել ուրիշներին, նույն բանն է անում։ Մենք իրավունք չունենք տգեղ բառը մեջբերելու, ինչպես որ մանրեները հիվանդություն են առաջացնում։ Մենք կրոնական ավանդույթ ունենք, որն ասում է, որ եթե ուրիշների հայհոյանքները կրկնում ես ուրիշների մոտ, դա նույնն է, ինչ մեղքը կրկնես»։ 

Իսլամն ասում է, որ ամենավատ մարդը նա է, ում լեզվից մարդիկ վախենում են: Կինը չպետք է վախենա իր ամուսնուց, իսկ ամուսինը չպետք է վախենա իր կնոջից:

Ընդգծելով, որ մարդը պետք է քաղաքավարի խոսի, Ղարաաթին ասում է․ «Մարդը չպետք է թույլ տա, որ իր լեզվից տգեղ խոսքեր դուրս գան»։

Նշելով, որ Ղուրանի այաների համաձայն շատ կարևոր է խոսելու ձևը, Ղարաաթին ասել է․ «Ղուրանն անդրադառնում է ծնողների հետ խոսելու ձևին, խոսքի արտահայտիչ լինելուն, մեղմ խոսքին, լավ խոսքին․․․»։

Իմամ Սաջադը ասում է. «Ամեն տգեղ խոսք, որ ուզում ես ասել, դարձրու լավագույն բառը։ Պետք է խուսափել վատ խոսքից»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ