Ապրիլ 26, 2024 10:03 Asia/Tehran
  • Մայրը՝ կրոնի տեսանկյունից

Աստվածային բոլոր կրոնները հարգանք ունեն մոր նկատմամբ։ Իսլամում մոր դերը շատ է կարևորվում։

Երբ մարգարեներն իրենց հետևորդներին հորդորում էին հարգել իրենց մայրերին, առաջին հերթին իերնք էին խոնարհվում սեփական մայրերի առջև ու նրանցից օրհնություն խնդրում։

Իբրահիմ Խալիլն աղոթում է իր ծնողների համար և խնդրում Աստծուն ներել նրանց։ Նա ասում է. «Դատաստանի օրը մեր Տերը ներում է ծնողներին և հավատացյալներին։ Տեր! Ներիր ինձ և իմ հորը և մորս և բոլոր հավատացյալներին այն օրը, երբ գա պատասխան տալու ժամանակը»։

Մովսես մարգարեն ու նրա դրախտային ուղեկիցը

Մովսես մարգարեի կրոնում մոր դերը շատ կարևոր է։ Նա աղոթեց Աստծուն, խնդրեց ցույց տալ նրան, ով դրախտում լինելու է իր ուղեկիցը։

Նրան ասվեց․ «Ո՜վ Մովսես, գնա թաղամասի  խանութ, այնտեղ աշխատողը քո ուղեկիցը կլինի դրախտում»։

Երիտասարդի մասին հետաքրքրվելով, Մովսես մարգարեն տեղեկացավ, որ նա օգնում է իր հաշմանդամ մորը, իսկ մայրն աղոթում է, որ որդին դրախտում լինի Մովսեսի ուղեկիցը։

Հիսուսն ու իր մայրը

Հիսուսի կրոնում մոր դիրքն այնպիսին է, որ նա իր կյանքի սկզբում Աստծուն շնորհակալություն է հայտնում, որ կարող է օգնել իր մորը։

Նա գիտի որ մոր հանդեպ բարությունն ամենամեծ արժեքն է։

«Նա ինձ բարեհաճ է դարձրել մորս հանդեպ և ինձ ճնշող չի դարձրել»։

Դրախտը մոր ոտքերի տակ է

Թեև մոր հանդեպ հարգանքն առկա է բոլոր կրոններում, սակայն իսլամում այդ դերն  ավելի է կարևորվում։ Սուրբ Ղուրանում Աստված մեծությամբ ու շքեղությամբ է հիշատակել մորը և գովաբանել նրա կարգավիճակը։

Լողման և Ահղաֆ սուրաներում Աստված խոսում է  մոր տառապանքների և դժվարությունների հանդեպ հանդուրժողականության մասին։

Մոր իրավունքների, ու դերի մասին խոսել է նաև իսլամի մարգարեն՝ իր հադիսներում։ Նա ասում է ․ «Դրախտը մոր ոտքերի տակ է»։

Դա նշանակում է, որ առանց մոր օրհնության հնարավոր է չէ գնալ դրախտ ու արժանանալ երկնային օրհնության։

Իսլամի մարգարեի ժառանգներից և շիաների չորրորդ իմամ Ալի բեն  Ալ Հուսեյնն այսպես է նկարագրում մորը. «Մայրդ կրել է քեզ այնպես, ինչպես ոք ոչ չի կրել։ Նա քեզ տվել է իր սրտի պտուղն այնպես ինչպես ոչ ոք ուրիշին չի տա։ Նա գրկել է քեզ ու ծածկել ու չի վախեցել ցրտից։ Թող նա արևի տակ լինի, որ դու մնաս նրա ստվերում։ Նա թողել է իր քունը քո պատճառով, քեզ պաշտպանել ցրտից ու շոգից։ Ինչպե՞ս կարող ես երախտապարտ լինել նրան այս ամբողջ ծառայության դիմաց առանց  Տիրոջ օգնության ու օրհնության»։

Իմամի այս խոսքերը վկայում են մոր դերի մեծության մասին։

Զավակի նկատմամբ այս ամբողջ սերն ու բազում դժվարությունները, որոնց դիմանում է մայրը՝ նրան մեծացնելու ընթացքում, զավակին պարտավորություն է տալիս, որը նա պետք է իրականացնի։

Ահա թե ինչու է Աստված Ղուրանում ասում․ «Նրանց դիմաց (հոր ու մոր) «օֆ» մի ասա»:

Եթե կոտրես մորդ սիրտը, կարժանանաս Աստծու բարկությանը։

Իսլամի մարգարեի ու նրան հաջորդած 12 իմամների կենսագրությանը ծանոթանալով  ու մայրերի նկատմամբ նրանց խոնարհումը տեսնելով, հասկանում ենք, թե որքան մեծ է մոր  դերը։

 

Պիտակ