Ապրիլ 05, 2024 09:46 Asia/Tehran
  • Մարդկային դեմքեր կենդանիների սրտերով . Ովքե՞ր են շարժվող մեռյալներն ըստ Ղուրանի

Կրոնական փորձագետ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Նասեր Ռաֆիին ռամադան ամսվա կապակցությամբ մեկնաբանել է Ղուրանի «Հռոմեացիներ» սուրահը։

Նա ասում է․ «Երբ մարդիկ բարիք են ստանում,  ապստամբում են, իսկ երբ բարիքը երես է թեքում իրենցից, դառնում են անհավատ։ Աշխարհը մի օր մեր օգտին է գործում, մի օր՝ մեր վնասին, ճիշտ չէ շնորհակալ չլինել, երբ այն մեր օգտին չի աշխատում   և անհավատ դառնալ, երբ այն մեր դեմ է»։

Ռաֆիին նշում է․ «Տիեզերքն ունի բազում ելևէջներ, խաղաղություն և երկրաշարժեր։ Ըստ սուրբ Ղուրանի՝ Այուբ, Յահիա և Զաքարիա մարգարեները շատ են տառապել, սակայն համբերատար են եղել»։

Փորձագետը հավելում է․ «Աստված ասում է․ «Ո՛վ մարգարե, դու չես կարող խոսել մահացածների հետ»: Ոմանք ասում են, որ այս այան ի նկատի ունի այն մարդկանց, ում սրտերը մեռած են։ Աստված Ղուրանում  ասում է, որ նրանց, ովքեր բարի գործ են անում, մաքուր կյանք է տալու։ Այսինքն՝ նրանց սրտերն ապրելու են»:

Իմամ Ալին ասում է․ «Ոմանք քայլող մեռելներ են։ Նրանք ունեն մարդու դեմք բայց նրանց սրտերը կենդանու սրտեր են և նրանք վարում են կենդանական կյանք։ Սուրբ Ղուրանում կյանքը ունի նաև Դատաստանի օրվա իմաստը։ Ղուրանն ասում է․ «Ոմանք Դատաստանի օրն ասելու են՝ երանի կյանքի համար մի բան ուղարկած լինեինք»։

Կրոնագետի  խոսքով․ «Որոշ մարդիկ ունեն աչքեր, բայց չեն տեսնում, ունեն ականջներ, բայց չեն լսում, ինչը նշանակում է, որ նրանք չեն հասկանում, թե ինչ եք ասում»։

Նա նշում է, որ Ղուրանում Աստված ողջունում է Նոյին, Աբրահամ մարգարեին ու առաքյալներին։ Սակայն Աստված չի ողջունում մահացածներին։ Իսկ դա ցույց է տալիս, որ նրանք ապրում են քավարանում։ 

Կրոնագետը հավելում է․ «Բադրի ճակատամարտից հետո Իսլամի մարգարեն խոսում էր թշնամու բանակի մահացածների հետ և ասում՝ տեսա՞ք աստվածային խոստումը։ Ոմանք բողոքեցին, ասելով, մահացածների հետ հնարավոր չէ խոսել։ Մարգարեն ասաց․ «Հիմա նրանք ձեզանից լավ են հասկանում այն, ինչ ես ասում եմ»։

Անդրադառնալով Նահջօլբալաղեի 130-րդ խրատին, կրոնագետն ասում է․ «Սաֆինի ճակատամարտից վերադարձող իմամ Ալին  կանգնեց Քուֆայի գերեզմանատան մոտ, շրջվեց դեպի մահացածներն ու ասաց. «Ո՛վ մենության ու սարսափի երկրի ժողովուրդ, եթե ինձնից լուր եք ուզում, երեք լուր ունեմ ձեզ համար։ Ձեր տներում ուրիշներն են ապրում, ձեր ունեցվածքը բաժանել են, ձեր կանայք էլ իրենց կյանքով են ապրում» Այնուհետև, դիմելով իր ուղեկիցներին, Ալին ասաց․ «Եթե Աստված թույլ տար, որ այս մեռելները խոսեին, բոլորը կասեին, որ այնտեղ իրենց համար օգտակար միակ բանը բարեպաշտությունն ու զսպվածությունն է»։

 

Պիտակ