Մայիս 06, 2024 18:16 Asia/Tehran
  • Հեռակառավարվող սուզանավը՝ իրանական գիտելիքահենք ընկերության նոր ձեռքբերումը

Իրանական գիտելիքահենք ընկերության մասնագետներին հաջողվել է արտադրել «հեռակառավարվող սուզանավ» (Զեհփադ)՝ զննելու և տարբեր գործողություններ կատարելու ունակությամբ։

Իրանական գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն Սեյեդ Միլադ Ֆայազին ասել է, որ հեռակառավարվող սուզանավերը՝ հեռակառավարվող սուզանավերը ներկայումս աշխարհում ամենաշատ օգտագործվող սուզանավ տեսակի ռոբոտներն են։ Նա հավելել է որ հեռակառավարվող սուզանավերի մեծ մասի ընդհանուր տեսքը, որոնք ձվաձև են, սովորաբար օգտագործվում են ռազմական գործողությունների կամ օվկիանոսային նավարկության համար, բայց մեր աշխատանքի ոլորտը արդյունաբերական և ազատ կառուցվածքային սարքերն են, և դրանց առավելություններից է տարբեր չափերով  արտադրության հնարավորությունը:

Այս իրանցի տեխնոլոգը ընդգծել է, որ բացի արդյունաբերական գործընթացներ իրականացնելուց, այս տեսակի ռոբոտները կարող են նաև ռազմական գործողություններ իրականացնել, ներառյալ ծովային ականների տեղադրումը կամ ծովային ականները վնասազերծելու ունակությունը, սակայն գիտելիքահենք այս իրանական ընկերության մոտեցումը արդյունաբերական ռոբոտների մշակումն է, և զննման ունակությունը այս ռոբոտների համար առաջնահերթություն է։

Իրանական այս գիտելիքանհենք ընկերության գործադիր տնօրենը այս ռոբոտների օգտագործման խորության մասին ասաց, որ աշխատանքային կարգի այս ռոբոտը նախատեսված է մինչև 400 մետր խորություն իջնելու համար:

Հեռակառավարվող սուզանավերը ղեկավարվում են երկրի մակերևույթի վրա տեղակայված օպերատորների օգնությամբ, և պլանավորված առաքելություններում նրանք կարողանում են խելամտորեն կատարել գործողության մի մասը, իսկ աշխատանքի մյուս մասն իրականացնում են օպերատորների միջոցով խորը ջրերում:

Պիտակ