Մայիս 05, 2024 09:44 Asia/Tehran
  • Աջ կողմում՝ իրանցի նորավարտ բժիշկները
Ձախ կողմում՝ Թեհրանի Միլադ աշտարակը
    Աջ կողմում՝ իրանցի նորավարտ բժիշկները Ձախ կողմում՝ Թեհրանի Միլադ աշտարակը

Ռուս իրանագետ, բանաստեղծ և գրող Լյուդմիլա Ավդեևան կարծում է, որ իսլամական հեղափոխությունից հետո ժամանակակից Իրանը մի քանի տասնամյակում անցել է առաջընթացի այնպիսի ճանապարհ, որի համար անհրաժեշտ է մի քանի դար և այսօր օրինակելի մոդել է դարձել Արևելքի ու Արևմուտքի համար։

Իսլամական հեղափոխության, Իմամ Խոմեյնիի և ԻԻՀ գերագույն առաջնորդի մասին ութ գրքերի հեղինակ Ավդեևվան, այս մասին ասել է Մոսկվայում ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում։   
Իսլամական հեղափոխության տարիներին նա եղել է Իրանում ԽՍՀՄ նախկին դիվանագետներից մեկի կինը և դասվանդել է ռուսերեն լեզու։ Ավդեևան ասում է, որ Իրանը  հոգևոր մշակույթ ունեցող ամենափայլուն երկրներից է։
Ավեդևան ասել է․ «Ես Իրանում աշխատել եմ հեղափոխությունից առաջ և հետհեղափոխական, ինչպես նաև Իրան-Իրաք պատերազմի  տարիներին։ Եվ կարող եմ ասել, որ վերջին տարիներին Իրանը թռիչքային զարգացում է  ապրել, ինչը հոգևոր առաջնորդի և  աշխատասեր ժողովրդի ձեռքբերումն է»։
Նրա խոսքով․

«Իրանի հնագույն մշակույթը ներառում է պոեզիա, ճարտարապետություն ու արվեստ, ինչն անհասանելի է շատ երկրների համար»:

Խոսելով համաշխարհային անարդար կառավարման մոդելի դեմ պայքարում Իրանի ու Ռուսաստանի մերձեցման մասին, Ավդեևան ասել է․ «Հաշվի առնելով, որ երկու երկրներն ունեն ընդհանուր տեսակետներ ու դիրքորոշումներ, երկկողմ հարաբերությունները պետք է ընդլայնվեն»։  
Նրա խոսքով․ «Իրանն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր մշակութային և հոգևոր արմատներ։ Երկու երկրների ժողովուրդները շատ աշխատասեր և վճռական են իրենց երկրներն ամենաբարձր մակարդակի հասցնելու հարցում»։