Ապրիլ 12, 2024 10:26 Asia/Tehran
  • Ինչո՞ւ պետք է աղոթել

Աղոթքը պաշտամունքի, երկպագության ու ծառայելու ձև է։ Մարդն աղոթքի միջոցով հաղորդակցվում է Աստծու հետ։ Քանի որ բոլոր կրոններոն ունեն դաստիարակչական բնույթ, աղոթքը նույնպես ունի նման ազդեցություն»։

Ղուրանի Բաղարա սուրահի 186-րդ այայում Աստված ասում է․ «Եվ երբ Իմ արարածները Իմ մասին  քեզնից հարցնեն, (ասա՛), որ Ես մոտիկ եմ, և աղոթողի աղոթքը, երբ ինձ կանչի, իրականացնում եմ: Ուրեմն (նրանք) պետք է ընդունեն իմ հրավերը և ինձ հավատան, որպեսզի նրանց առջև ճանապարհ բացվի»:

Անդրադառնանք այս այայի մի քանի կետերին։ Քանի որ ծառաների և Աստծո միջև հաղորդակցության միջոցներից մեկը աղոթքն է, այս այայում Աստված դիմում է Մարգարեին և ասում. «Եվ երբ Իմ արարածները Իմ մասին  քեզնից հարցնեն, (ասա՛), որ Ես մոտիկ եմ»։ Այսինքն՝ ավելի մոտ, քան դուք պատկերացնում եք, ավելի մոտ, քան դուք ինքներդ ձեզ»։

Ինչպես կարդում ենք Ղուրանի Ղաֆ սուրահի 16-րդ այայում՝ «Մենք ավելի մոտ ենք նրան, քան նրա սրտի երակը»։ 

Այնուհետև հավելում է․ «Եվ երբ Իմ արարածները Իմ մասին  քեզնից հարցնեն, (ասա՛), որ Ես մոտիկ եմ, և աղոթողի աղոթքը, երբ ինձ կանչի, իրականացնում եմ: Ուրեմն (նրանք) պետք է ընդունեն իմ հրավերը և ինձ հավատան, որպեսզի նրանց առջև ճանապարհ բացվի»:

Աստված այս այայում  յոթ անգամ հիշատակել է իր մաքուր էությունը և յոթ անգամ իր ծառաներին: Եվ այս ամենակարևոր կապից, մտերմությունից և հաղորդակցությունից նա մարմնավորել է իր սերը իր ծառաների հանդեպ:

Իսլամի մարգարեի ժառանգներից և շիաների 12-րդ իմամ Սադեղն ասում է․ «Աստծո աչքում կան դիրքեր, որոնց ոչ ոք չի կարող հասնել առանց աղոթքի»:

Մի գիտնական ասում է. «Երբ մենք աղոթում ենք, կապում ենք մեզ այն անսպառ ուժի հետ, որը միավորում է ամբողջ տիեզերքը»։

Աղոթքն օգտակար է ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ, քանի որ Աստված ասում է․ «Ես մոտ եմ»։

Աստված մոտ է մեզ։ Իսկ մե՞նք Աստծուն։ Երբեմն մեղքերի  պատճառով, մենք արժանանում ենք Նրա զայրույթին։

Այս այան ասում է, որ Աստված միշտ արձագանքում է  աղոթքներին։ Ու թեև Աստված ամեն բան գիտի, աղոթելը մեր պարտքն է։

Աղոթքը պատասխան կունենա միայն եթե աղոթողը լցված է հավատքով առ Աստված։

Աղոթքը աճի, առաջնորդության  և խաղաղության միջոց է:

 

Պիտակ