Մայիս 26, 2024 16:39 Asia/Tehran
  • Ծաղիկների և վարդաջրի երկիր - Հայացք Իրանում վարդաջրի թորմանը

Վարդաջրի թորման արարողությունն իր պատմությունը ունի իրանական մշակույթի և ավանդույթի մեջ և ամեն տարի այն ավելի շքեղ է, քան նախորդ տարի Իրանի 14 նահանգներում, որոնք վարդաջրի թորման կենտրոններն են, ուստի ծաղկաքաղի և վարդաջրի թորման արարողությունը Քաշանում և Ֆարս նահանգի Մեյմանդ քաղաքում՝ Իրանը դարձրել է գարնանային ամենակարևոր զբոսաշրջային վայրերից մեկը։

Այս արարողությունը հիմնականում անցկացվում է մայիսի սկզբից մինչև հունիսի վերջը (ըստ եղանակային և կլիմայական պայմանների) և Իրանից ու  արտերկրից հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են այդ արարողությանը:

մի պատկեր Իրանցի տիկնոջից որը քաղում է Մոհամադի ծաղիկներ

Մոհամադի ծաղիկը (Persian Rose) այն ծաղիկներից է, որի անունը կապված է Իրանի հետ։ Իրանում վարդեր տնկվել են դարեր շարունակ և նրանց վարդագույն գույնը գունավորում է հարթավայրերն ու ջերմոցները հատկապես մայիս ամսին։

Մոհամադի ծաղիկ (Persian Rose)

Այսօր Քաշան քաղաքը աշխարհի վարդաջրի թորման կենտրոնն է, իսկ Քաշանի երկու շրջանները՝ Ղամսարը և Նիասարը, ունեն ամենաշատ վարդաջրի թորման արտադրամասերը: Միայն Քաշան քաղաքի Ղամսար, Նիասար, Ջոշղան և Բարզակ քաղաքներում արտադրվում է ավելի քան 15000 տոննա ծանր վարդաջուր, որոնց մեծ քանակությունը արտահանվում է այլ երկրներ։

Մոհմադի ծաղիկների հավաքը վարդաջրի թորման համար

Մոհամադի ծաղիկների ծաղկման հետ մեկտեղ Ֆարս նահանգի Քաշան և Մեյմանդ քաղաքների գյուղերից կանայք և տղամարդիկ գնում են այգիներ և դաշտեր ու ծաղիկներ հավաքում՝ հաճախ վաղ առավոտյան, մինչև  որ եղանակը տաքանա:

Մի պատկետ Իրանում ծաղկահավաքի արարողությունից

Ծաղկահավաքի ժամանակ հարյուրավոր ծաղկեպսակներ են պատրաստում, և դրանք կրում են ժպտադեմ երեխաները։

ժպտադեմ երեխան՝ վարդերի ծաղկեպսակկով

Իրանի որոշ գյուղերում ծաղկահավաքի ժամանակ հարսնացուի գլխին մոհամադի ծաղիկներ են լցնում ու երջանկություն են մաղթում։

Հարսի գլխին վարդեր լցնելու սովորույթից մի պատկեր

Գոլղալթանը (ծաղկապատում) ևս մեկ ծես է, որը տեղի է ունենում ծաղկահավաքի ժամանակ:

Մի պատկեր Գոլղալթանից

Ծաղկահավաքը սիրով զբաղվելու հնարավորություն է: Այն չի տարբերվում տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երիտասարդների միջև։

Ծաղիկները գեղեցիկ նվեր են սեր արտահայտելու համար

Ծաղկահավաքից հետո ծաղիկները հավաքում են զամբյուղներում կամ մեծ պարկերում։

Մի պատկեր Մոհամադի ծաղիկների հավաքից զամբյուղներում

Ընտրված ծաղիկները մաքրվում են ավելի լավ վարդաջուր ստանալու համար:

Մոհամադիի ծաղիկները լցնում են պղնձե մեծ կաթսաների մեջ, որպեսզի թորման միջոցով դառնան մաքուր իրանական վարդաջուր:

Մի պատկեր Մոհամադի ծաղիկներից՝ պղնձե կաթսաների մեջ լցնելու պահին

Ավանդական եղանակով վարդաջուր հանելու համար նախ կրակի վրա են դնում պղնձե կաթսաները և յուրաքանչյուր կաթսայի մեջ լցնում մոտավորապես 30 կգ քաղված Մոհամադի ծաղիկներից և ավելացնում 80 լիտր ջուր։ Դրա վրա դրվում է պղնձե կափարիչ և ծանրաձող՝ վերահսկելու գոլորշու կողմից ստեղծված ճնշումը, և վերջապես կաթսայի և պղնձե կափարիչի միջև եղած բացը լրացվում է՝ հատուկ ծածկույթով, որը սովորաբար թառամած ծաղկի ու ալյուրի խառնուրդ է։ 

Մի պատկեր վարդաջրի արդյունահանման գործընթացից

Եւ արդյունքը՝ իրանական մաքուր վարդաջուրն է։